Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հունվարի 27-ից կազմավորված կլինի, իսկ աշխատանքները կսկսվեն արդեն այս տարվա փետրվարից: Factor.am-ին այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 30-ին էր ստորագրել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու որոշումը: Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե դրանում ընդգրկվելու են …

