Գեորգի Կուտոյանի ու Հայկ Հարությունյանի մահերի միջև անուղղակի կապ կարելի է տեսնել․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

Հունվարի 17-ին հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմինը, այսօր հուղարկավորությունն էր։ Քրեական գործը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով: ԱԱԾ նախկին տնօրենի մահը ի՞նչ հարցեր է առաջացնում։ 

– Այս ողբերգական մահը բազմաթիվ հարցեր է առաջացնում, բազմաթիվ վարկածներ, որոնք շրջանառվեցին սոցիալական ցանցերում։ Պետք է ասեմ, որ իրար հակասող վարկածներ էին՝ կախված տարբեր գործիչների ունեցած քաղաքական կողմնորոշումներից: Ինքս ունեմ իմ վարկածները, բայց ես երբեք վստահ չեմ դրա ճշմարտացիության մեջ։ Այստեղ ավելի մեծ խնդիր գոյություն ունի. ամեն դեպքում, թե ինչ ցույց կտա քննությունը և ինչ որոշում կկայացնեն իրավապահները, միևնույն է՝ մեր հասարակության տարբեր շերտեր՝ կախված իրենց քաղաքական կողմնորոշումից, վստահություն չեն ունենա այդ որոշումների նկատմամբ:

– Հայաստանը նախկին պաշտոնյաների չբացահայտված մահեր է տեսել՝ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյան… Ինչ եք կարծում՝ Գեորգի Կուտոյանի մահվան իրական հանգամանքները կբացահայտվե՞ն։

– Պատկերավոր ասեմ՝ նույնիսկ իրական բացահայտման դեպքում, որին ինքս եմ շատ կասկածում, միևնույն է, հասարակությունը չի վստահի։ Եթե ավելի լայն դիտարկենք հարցը, շուրջ 30 տարվա ընթացքում չկարողացանք Հայաստանում ստեղծել պետական այն մարմինները, որոնք քաղաքական ազդեցությունից զերծ կլինեին և հստակ կզբաղվեին իրենց պրոֆեսիոնալ աշխատանքով։ Քանի որ մենք դա չունենք, վստահությունը իրավապահների գործողությունների հետ կապված մշտապես լինելու է։ Ի վերջո, նույն քննիչներն ու իրավապահ համակարգը 1990-ականներին ծառայում էին մեկ ուրիշին, հետո՝ այլ ուրիշին, հետո՝ այլ ուրիշին: Երբևէ տեսե՞լ եք, որ մեր իրավապահ համակարգը գործող իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ քրեական գործ հարուցվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պաշտոնյան երկրի ղեկավարի աջակցությունը և համակրանքը չի վայելում, կամ նույն թիվ 1 ղեկավարի նկատմամբ քրեական գործ հարուցվի։

– Գեորգի Կուտոյանից առաջ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էր մահացել, ինչպես և Հայկ Հարությունյանը՝ Հայաստանի նախկին ոստիկանապետը։ Նրանք մարդիկ են, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել ուժային կառուցներում և անկախ Հայաստանի կարևոր անցքերի մասին տեղեկատվության կրող են։ Մեկը մյուսին հաջորդող այս 3 պաշտոնյաների մահվան վերաբերյալ որոշ վերլուծություններում կապեր են տեսնում: Դուք բացառո՞ւմ եք կամ տեսնո՞ւմ եք նման կապ։

– Ինքս իմ անձնական կարծիքն եմ ուզում ասել, որ Աշոտ Կարապետյանի մահը չէի դնի այդ շղթայի մեջ, որովհետև նա Հայատսանում չէր գտնվում և, ի վերջո, կարծում եմ, ենթադրում եմ՝ եղել է դժբախտ պատահար: Եթե չբացառենք, իհարկե, այնպիսի դեպք, ինչպես 90-ականներին, երբ հետո պարզվեց՝ Սերժ Ջիլավյանի նկատմամբ Հայաստանից ուղարկված մահափորձ է եղել, դա չբացառենք։ Ինչ վերաբերվում է Հայկ Հարությունյանի ու Գեորգի Կուտոյանի ողբերգական մահերին, ապա այստեղ ինչ-որ կապ, բայց ոչ ուղղակի կապ կարելի է տեսնել։ Իմ ենթադրությունն ունեմ նաև Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան հետ կապված՝ անձնական վարկած ունեմ: Քանի որ վստահ չեմ, չեմ բարձրաձայնի։

– Տեղի՞ն են, արդյոք, արտաքին հետքի մասին պնդումները։

– Եթե նույնիսկ ունենայինք պրոֆեսիոնալ պետական կառույցներ, բոլոր վարկածները պետք է քննարկել։ Բայց արդյո՞ք փոխվել է Հայաստանի իրավապահ համակարգը և արդյո՞ք նրանք ցուցումներով չեն աշխատում։

– Հիշենք, թե ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Գեորգի Կուտոյանի պաշտոնավարման ընթացքում՝ ապրիլյան պատերազմ, որի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծված, նաև ՊՊԾ գնդի գրավում, իրադարձություն, որը միանշանակ չի մեկնաբանվում, և հեղափոխություն տեղի ունեցավ: Նա մի պաշտոնյա էր, որ հեղափոխությունից հետո 12 օր պաշտոնավարեց։ Այսինքն՝ տեղեկատվության մեծ պաշարի կրող էր։

– Դուք անպայման ուզում եք՝ իմ ունեցած վարկածները բացահայտեմ։ Թույլ տվեք չասել,  որովհետև կարող է պատահել՝ ես սխալվեմ, և իմ ասածներն օգտագործվեն քաղաքական նպատակներով։

– Եթե դիտարկենք Գեորգի Կուտոյանի մահը ժամանակագրորեն, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանում հեղաշրջման փորձի մասին հրապարակում եղավ վարչապետի ընտանիքի լրատվամիջոցում, գաղտնալսումների գործով հարցաքննվեցին վարչապետը, Վանեցյանը, ՀՔԾ պետը, ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացման հետ կապված բարձրացվում էր Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ կասեք։ 

– Չեմ բացառում, որ դրանք մի շղթայի մեջ են, կապված են, բայց մի կարևոր հանգամանք պետք է հիշել՝ Կուտոյանը գտնվում էր արտասահմանում, և նա եկավ ու կարծես թե պաշտոնական հայտարարություն եղավ, որ նրա նկատմամբ գործ չկար։ Ինչ վերաբերում է  հեղաշրջման հետ կապված հարցին, դա իմ ժպիտն է հարուցում: Ես բացառում եմ, որ հեղաշրջման փորձ եղած լինի: Հեղաշրջում լինում է այն դեպքերում, երբ իշխանությունն այլևս չի վայելում ժողովրդի համակրանքը, և այդ հանգամանքից ելնելով՝ տեղի է ունենում ներքին հեղաշրջում, ինչպես եղավ 1998 թվականին։ Առայժմ այդպիսի նախադրյալներ չկան։ Եթե հեղաշրջման փորձ լիներ, Վանեցյանը ոչ թե հրաժարական կտար, այլ քրեական գործ կհարուցվեր։ Ինչ վերաբերում է գաղտնալսումներին, ինձ մոտ կասկած է հարուցում այն հանգամանքը՝ ինչու մեկ տարի հետո հանկարծ նորից այդ հարցը սկսում է քննվել, և հրապարակային ու այդ ցուցադրական հարցաքննություններն ինձ մոտ կասկած են հարուցում։

– Ընդդիմադիրները քննադատեցին իշխանությանը՝ Կուտոյանի մահվան ցավակցությունները ոչ պատշաճ էին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը ո՛չ վարչապետի, և ո՛չ էլ կառավարության պաշտոնական կայքէջերում չէր տարածվել։ Դուք այստեղ ի՞նչ խնդիր եք տեսնում։ 

Այստեղ ես խնդիր տեսնում եմ: Դա նախկին իշխանություն էր, թե ինչ էր, համենայնդեպս, նա եղել է պետական բարձրաստիճան պաշտոնյա, որքանով հայտնի է՝ նա կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չի եղել, նրա դեմ որևէ գործ հարուցված չէր։ Ճիշտ կլիներ՝ վարչապետը պաշտոնական ցավակցություն հայտներ։ Բնական է, որ ընդդիմությունն այս հարցը պետք է օգտագործեր։

– Կոտոյանի մահը ստվերեց Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի թեմա։ Ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանն է նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հոկտեմբերի 27-ի աջատված մասի գործով նախաքննության շրջանակում։ Պաշտոնապես չի հաստատվել լուրի այս մասը։ Գիտենք, որ անջատված մասը ոճրագործության պատվիրատուներին ու կազմակերպիչներին է վերաբերվում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է հայտնել Հունանյանը նախաքննական մարմնին և հավաստիության ինչպիսի՞ մակարդակ է պետք տալ նրա ցանկացած խոսքի։

– Նախ՝ կարևոր հարցի անդրադառնանք, եթե Նաիրի Հունանյանը գաղտնի նամակ է գրել վարչապետին, ինչպե՞ս հայտնի դարձավ այդ նամակի առկայությունը և նաև բովանդակությունը: Սա արդեն բավականին մտահոգիչ է՝ այսպիսի ինտրիգներով հանրությանը հերթական անգամ լարելը։ Եթե իսկապես նամակ է հղված, և բովանդակության մասին որևէ մեկը չէր կարող իմանալ, իհարկե՝ կլինեին նույնպես ենթադրություններ։ Ինչ վերաբերում է անջատված մասին, արդյո՞ք սա հերթական խայծը չէ Հոկտեմբերի 27-ը շահարկելու քաղաքական նպատակներով։ Կասկած կա իմ մեջ։ Շատ լավ հիշում եմ, երբ հոկտեմբերի 27-ից հետո մեկ տարի գործով քննությունը Վազգեն Սարգսյանի եղբոր հսկողության տակ էր և հիմնական ղեկավարը Գագիկ Ջհանգիրյանն էր, և բազմաթիվ փաստեր կան, թե ինչ խոշտանգումներ են կատարվել, նաև բռնություններ ու ահաբեկումներ, և ակնարկներ, որ շատ ձերբակալություններ են լինելու։ Այն ժամանակ չկարողացան որևէ բանի հասնել. հիմա հանկարծ Նաիրի Հունանյանը որոշել է ասե՞լ: Ինձ համար շատ կասկածելի է։ Ինձ համար շատ կասկածելի էր նաև այդ հարցը նորից մեջ բերելու հայտնի դասալիքի՝ իբր հանդիպումը Նաիրի Հունանյանի հետ։ Ինձ համար շատ կասկածելի կլինեն Նաիրի Հունանյանի ասածները, բայց շատ քաղաքական գործիչներ դրանք կօգտագործեն քաղաքական նպատակներով։

– ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում ԱԱԾ կամ ուժային կառույցներում աշխատանքի փորձ ունեցող պաշտոնյաների՝ քաղաքականություն մուտքին։ Այդպիսի փորձ ունեցել ենք՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ աշխատել էր ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

– Եթե մենք նայենք անկախ Հայաստանի ողջ պատմությունը, ապա բազմաթիվ կարևոր դեմքեր եղել են ուժային կառույցների ներկայացուցիչներ և զբաղվել են քաղաքականությամբ՝ Սերժ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, և հիմա գալիս է Վանեցյանի ժամանակը։ Ինչո՞ւ ենք սևեռվում ԱԱԾ-ի վրա՝ որպես պետական գաղտնիքների տիրապետող, բայց պաշտպանության նախարարները ևս ինչ-որ չափով տիրապետել են ազգային անվտանգության գաղտնիքներին։ Նախապես պետք է լիներ օրենք՝ այսպիսի պաշտոնյաները չպետք է զբաղվեն քաղաքականութամբ, և հետո նրանք կորոշեին՝ գնա՞ն այդ պաշտոնին, թե՞ զբաղվեն քաղաքականությամբ։ Ավելի կարևոր չէ՝ նրանք զբաղվո՞ւմ են քաղաքականությամբ, թե՞ ոչ, ավելի շատ կարևոր է՝ նրանք բացահայտո՞ւմ են պետական գաղտնիքներ, թե՞ ոչ։ Եթե չեն բացահայտում պետական գաղտնիքներ, ապա որևէ բան չենք կարող ասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան