Կարեն Կարապետյանի ժամանակ է սպանդանոցների վերաբերյալ որոշումը եղել. Հրաչ Բերբերյան

Լուրեր

31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
Բոլորը

Կառավարության որոշմամբ՝ հունվարի 15-ից Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։ Որոշումը հարուցեց անասնաբույծների և մսավաճառների զայրույթը և արդեն մի քանի օր է՝ նրանք կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում, ճանապարհներ փակում:

Խնդրի վերաբերյալ Factor.am-ը պարզեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի տեսակետը:

-Պարոն Բերբերյան, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչու են անասնաբույծներն ու մսավաճառները դժգոհում կառավարության որոշումից:

-Երբ Սննդի անվտանգության ծառայությունը համաձայնագիր էր ստորագրում սպանդանոցների տերերի հետ, ես շատ զարմացա, որ հիմնական կողմը՝ միս արտադրողները հրավիրված չէին: Դա լավ չէ: Պետք է նրանք էլ անպայման մասնակից լինեին: Իսկ բողոքի վերաբերյալ կարող եմ ասել, որ այսօրվա վիճակը շտկելու համար անհապաղ պետք է թույլատրել, որ բոլոր համայնքներում մինի մորթատեղիներ ստեղծվեն, որոնցում սանիտարական պայմանները կապահովվեն, կլինի մաքուր ջուր, կոյուղի և իհարկե՝ անասնաբույժ:

-Կարծում եք՝ այդ դեպքում խնդիրը կլուծվի՞:

-Այո: Բայց այստեղ երկրորդ խնդիրը կա. այն խոշորները, որ գումար են ներդրել և սպանդանոցներ կառուցել՝ հիմա էլ իրենք կսկսեն բողոքել: Խոշոր սպանդանոցներում մեծ քանակի մորթ չի արվի: Այսինքն, կառավարության որոշումը, որ եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ, աբսուրդ է: Կարծում եմ, որ օրենսդրության մեջ փոփոխություն պետք է արվի: Մենք շտապելու ոչինչ չունենք և էլի կրկնում եմ՝ ճիշտ որոշում է՝ բոլոր համայնքներում թույլատրել մորթատեղիների կառուցումը:

-Դա պետք է լինի համայնքի՞ հաշվին:

-Կարող է լինել համայնքի հաշվին, կարող է երկու ֆերմեր միանան և միասին կառուցեն: Դա կարող է շատ մատչելի լինել. մի քանի հարյուր դոլարի պատմություն է: Սա Կարեն Կարապետյանի ժամանակից եկած խնդիր է և պետք չէ զարմանալ, եթե պարզվի, որ մի քանի օլիգարխներ փորձել են սպանդանոցների բիզնեսն իրենց ձեռքը վերցնել: Հիմա ասում են, թե դա խոշոր բիզնեսի ներդրում է: Չեմ կարծում, որ այդպես է, բայց որ մի քանի հոգու ձեռքում են սպանդանոցները, դա միանշանակ է: Կարծում եմ, որ ուսումնասիրության կարիք կա: Քառասուն, հիսուն հազար դոլարը գյուղացու համար լուրջ գումար է: Դա գյուղացին չէր ունենա, որ ծախսեր, սպանդանոց պատրաստեր: Եվ այս իրավիճակում խորհուրդ կտամ պարոն վարչապետին ժամանակ տալ՝ թեկուզ վեց ամիս, որ մորթատեղիներ կառուցվեն և խնդիրը լուծվի: Ախր սա կառավարության գործը չէ: Ես զարմանում եմ, որ կառավարությունն իր վրա նման պատասխանատվություն է վերցրել:

-Իսկ ո՞վ պետք է զբաղվեր այդ հարցով, համայնքնե՞րը:

-Իհարկե: Օրենք կա, որ մորթը սպանդանոցում պետք է արվի, վե՛րջ: Թող ամեն համայնք իր մասին մտածի:

-Ակցիայի որոշ մասնակիցներ ասում են, որ սպանդանոցներ ընդհանրապես պետք չեն:

-Ես գտնում եմ, որ սպանդանոցները պետք են: Անասնապահությունը, կներեք, հանաք-մասխարություն չի, բազմաթիվ հիվանդություններ կան և միայն այս բնագավառից հեռու մարդը կարող է ասել, որ սպանդանոցների կարիք չկա: Պետք է լինի խիստ անասնաբուժական վերահսկողություն և անասնաբույժները պետք է պատասխան տան արտադրված մսի համար: Եվ խստագույնս պետք է պատժվեն այն մսավաճառները, որոնք առանց անասնաբույժի թույլտվության միս են վաճառում: Եվ դրանով խնդիրը լուծելուց հետո մի երկու փոխվարչապետի կարող են կրճատել. ես իրենց տեղն իրենց անելիքն ասացի: Իզուր տեղը խնդիրը բարդացնում են..

Մերի Մարտիրոսյան