Հայհոյանք, գումարով քվե գնելու մասին ձայնագրություն, ձերբակալություններ․ ՏԻՄ քարոզարշավի 14 օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Միմյանց հասցեին մեղադրանքներ, ձերբակալություններ, կառաշք տալու և սպառնալու մասին ահազանգեր, հայհոյանքներ․ Փարաքար խոշորացված համայնքում և Գյումրիում 14 օր տևած նախընտրական քարոզարշավը բավական բուռն անցավ։ Եթե Փարաքարում համայնքապետի պաշտոնին հավակնող 4 քաղաքական ուժերը դասական քարոզարշավ իրականացրին, ապա պատկերը բոլորովին այլ էր Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում։

Լրագրողից մինչև նախկին քաղաքապետ․ Գյումրիում համայնքապետի աթոռի համար թեժ պայքար է 9 թեկնածուների միջև։ Ընտրապայքարի ամբողջ ընթացքն ուղեկցվում էր թեկնածուների միջև հեռակա ռեպլիկներով, որի սկիզբը դրեց իշխող ուժի թեկնածուն՝ ակնարկելով, որ թեկնածուներից մեկը Թուրքիայի կեցության քարտ ունի։ Պատասխանը չուշացավ։

Ավելի քան 10 օր փոխադարձ մեղադրանքներով անցած քարոզարշավին այլ երանգներ էլ ավելացան, այս դեպքում՝ նաև քրեական։ Սկզբում Վարդան Ղուկասյանին վերագրվող  հայհոյախառն աղմկահարույց ձայնագրությունը տարածվեց։ Factor TV-ի հետ հեռախոսազրույցում Ղուկասյանն փորձեց հերքել, թե ինքն է խոսում՝ նշելով՝ ձայնագրությունը արհեստական բանականության կողմից է սարքված։

Արդեն ավելի ուշ Վարդան Ղուկասյանն անուղղակի հաստատեց։

«Եթե Գյումրու քաղաքապետը քիֆիր անել չգիտե, ուրեմն վռնդեք քաղաքից, հիմա իմ ռեյտինգն ավելի բարձրացրիք էդ գցելով»,- ասել էր նա։ 

Գլխավոր դատախազությունն արդեն ուսումնասիրում է ձայնագրության վերաբերյալ հրապարակումները, «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն էլ իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Ղուկասյանի անվան հետ կապվող այս միջադեպի հաջորդ օրն արդեն իրավապահները գործի անցան ընդդիմադիր երկու այլ ուժի գործունեության հետ կապված։ Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու  առթիվ խուզարկություններ սկսվեցին ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի՝ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում ու ներկայացուցիչների տներում, եղան ձերբակալվածներ: Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ հրապարակեց։

«Շիբինապատման» գործով խուզարկությունների հետևանքով բերման ենթարկվեցին մոտ երկու տասնյակ անձինք, մեղադրանք առաջադրվեց 8-ին, նրանց թվում էին նաև Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին․ վերջինը ևս նախընտրական ցուցակում է։ Ավելի ուշ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքի հետ չկապված։ Գրիգորյանն այս ամենն ընտրական գործընթացի հետ է կապում։

Այս մասին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նաև «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը, գրեթե նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել էր նաև իշխող ուժի թեկնածու Սարիկ Մինասյանի դեմ, ավելին՝ նրա դեմ երկու դրվագով։

Թեև քարոզարշավի ընթացքը կարճ էր, սակայն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները մի շարք այլ խախտումներ ևս արձանագրել են։

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը նույնպես վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր է մատնանշում։

Դանիել Իոաննսյանն իր հերթին նշում է օտարերկյա ուժերի կողմից աջակցության օրինակ։ Մարտի 21-ին ՌԴ խորհրդարանի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորը հայտարարել է, որ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանն էլ հիշեցնում է կրոնական կազմակերպությունների կողմից նախընտրական քարոզչություն կազմակերպելու կամ կատարելու արգելքի մասին՝ մանտնացույց անելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցները, որոնցում քարոզչական բնույթի կոչեր են հնչել։

Եթե Գյումրիում քարոզչության 2 շաբաթները բավականին բուռն էին, ապա նույնը չի կարելի ասել Փարաքարի մասին․ դա արձանագրել է նաև դիտորդական կազմակերպությունը։

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, Փարաքար խոշորացված համայնքի 4 և Գյումրիի 9 թեկնածուներն այսօր վերջին անգամ կփորձեն ընտրողներին համոզել իրենց տալ ձայնը։ Վաղն արդեն լռության օր է, որի ժամանակ արգելվում է որևէ ձևով քարոզչություն իրականացնել։ Արդեն մարտի 30-ի առավոտյան 08։00-ին կսկսվի քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն, ինչից հետո կսկսվի քվեների հաշվարկը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան