«Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են». Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը սեփական վարկածն ունի ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան պատճառների մասին և համարում է, որ դրանք բացահայտված են։

Ըստ քաղաքագետի՝ առանցքային վկա, ԱԱԾ պետ Կուտոյանը Լոնդոն ուսանելու էր գնացել ներկա իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում, նրան երաշխավոր էր կանգնել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, սակայն Կուտոյանի խնդիրները սկսվել են այն պահից, երբ Վանեցյանը զրկվել է պաշտոնից։

«Վիգեն Սարգսյանն ու Գեորգի Կուտոյանը առանցքային վկաներ են, երկուսն էլ գնացել են արտերկիր՝ սովորելու: Ինչպե՞ս կարող էր Կուտոյանը չներգրավվել որևէ գործով որպես վկա։ Կուտոյանի գարանտը Վանեցյանն էր, որը գարանտ էր կանգնել, որ իրեն չեն ներգրավի որպես վկա, իրենից ոչ մի բան չեն ուզի, չեն քաշքշի ո՛չ ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի կապակցությամբ, ո՛չ ապրիլյան պատերազմի։ Նա ուզում էր հեռու մնալ այդ ամենից, և նրան այդ հնարավորությունն ընձեռնվեց»,- Factor.am-ի հետ զրույցում իր վարկածը շարադրեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Հիմա այդ գարանտը չկա, և Սերժ Սարգսյանն ու նրա թիմը նրան կանչել էին: Նա հայտնվեց սևերի ու սպիտակների արանքում։ Իրեն ասել են՝ արի։ Ոչ թե ինքն է զանգել, իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Կուտոյանը գործող անձ էր, առանցքային դեմք, որն ականատես էր եղել իշխանափոխության ամբողջ գործընթացին։ «Կուտոյանին Սերժ Սարգսյանը որոշել էր օգտագործել իշխանության տրանզիտի ընթացքում, և նա իրազեկված էր, թե ինչպես իշխանափոխությունը տեղի ունեցավ, ինչ թաքնված մեխանիզմներ են գործել այդ ընթացքում»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ Կուտոյանի մահը համընկավ ԱԱԾ-ում «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման հետ։

«Որպես ԱԱԾ պետ՝ «Հոկտեմբերի 27-ի» սցենարը չէր կարող չիմանար»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ կարևոր փաստաթղթեր էին անհետացել ԱԱԾ-ի արխիվից: «Նա դերակատար չի եղել, բայց ամենամեծ վտանգը սպառնում է ամենատեղեկացված մարդկանց»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԱԾ-ում «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասի քննությանը՝ քաղաքագետը շեշտեց, որ «Հոկտեմբերի 27-ի» գործը պետք է բացահայտվի. «Եթե դու չես կարող քո քաղաքացու անվտանգությունն ապահովել, ուրեմն եկեք փակենք այս պետությունը։ Չի կարող լինել պետություն, որտեղ դատաիրավական համակարգն ի վիճակի չէ բացահայտել կատարվող դաժան հանցագործությունները: Այն փաստարկը, որ կան աշխարհաքաղաքական ուժեր, գործոններ, ծիծաղելի է։ Եթե դու ի վիճակի չես պաշտպանել քո քաղաքացիներին ինչ-ինչ իրական կամ թվացյալ արտաքին միջամտություններից, այդ դեպքում դու արժանի չես գոյատևելու որպես լիարժեք անկախ պետություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան