ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: «Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Աժ նախագահը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է մեր երկրում ընթացող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն անշեղորեն …

