Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես գրում է aliq.ge-ն, ձյան հոսքի վտանգի պատճառով արգելվել է երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։ Հիշեցնենք՝ գիշերվանից սահմանափակումներ են Գուդաուրի-Կոբի հատվածում՝ բեռնատարների համար, առավոտյան արգելվել էր նաև կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժը։

