Կարիք չկա հայոց լեզուն, հայոց գրականությունը և հայոց պատմությունը մեր թիմից պաշտպանելու։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի՝ hայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր չլինելու մասին հարցին։ «2010 թվականին եղել եմ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը Հայաստանում» նախաձեռնության անդամ։ Եվ վերաբերմունքս …

