911 հեռախոսահամարով 1824 քաղաքացու տրվել է բժշկական խորհրդատվություն. ԱԻՆ

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը:

«Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը, ով համակարգում է վարչության աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բժշկական ապահովման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար և կարևորեց աշխատանքային կարգապահությունը և համազգեստի կրման կանոնների պահպանումը:

Բժշկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով 2019 թվականի գործունեության արդյունքները:

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով`

ա) Բուժկանխարգելիչ աշխատանքներ
բ) Աղետների բժշկության և առաջին օգնության մասնագիտական պատրաստություն
գ) Օպերատիվ տակտիկական պատրաստություն

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ 2019 թվականի ընթացքում դիմել է 3338 հիվանդ (1918 փրկարար ծառայող, 13 քաղաքացիական ծառայող, 229 կենսաթոշակառու և 1178 ընտանիքի անդամ ), որից ստացիոնար հետազոտման և բուժման է ուղեգրվել 1395 հիվանդ (584 փրկարար ծառայող, 108 կենսաթոշակառու, 703 ընտանիքի անդամ):

Ռազմաբժշկական փորձաքննության է ենթարկվել Փրկարար ծառայություն ընդունվող 454 քաղաքացի: 911 հեռախոսահամարով 1824 քաղաքացու տրվել է բժշկական խորհրդատվություն:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց վարչության գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին և ներկայացվեցին մի շարք առաջարկություններ աշխատաքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: