Եթե երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի. Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախօրեին ԵԽԽՎ Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ ընտրված Սոս Ավետիսյանն այսօր ելույթ է ունեցել Ստրասբուրգում:

Սոս Ավետիսյանը, մասնավորապես, նշել է. «Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ: Իսկ մեդան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը դրանք կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են:

Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ, երբ դեզինֆորմացիան վիրուսի պես տարածվում է ամենուր՝ անհանգստություն, անվստահություն, ցավ ու զայրույթ սերմանելով, մեդիաների դերը հատկապե՛ս կարևոր է: Եվ եթե ալեգորիկ ասենք, որ Երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի: Այնինչ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը երբեմն նաև լրատվամիջոցներին է դիպչում:

Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու ապատեղեկատվության տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. սա ժողովրդավարությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Ու եթե խոսքի ազատությունը անառարկելի ու սրբազան իրավունք է, ապա կեղծ խոսքը չպիտի արատավորի այն ու նվազեցնի նրա նշանակությունը»: