Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին նշված է Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Արցախի Հանրապետության …

