«Պետության զավթմանը ժամանակին գնահատական տալու դեպքում ՍԴ շուրջ այս շահարկումները չէին լինի». Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Հելսինկլան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Արցախի զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքին, որն արդեն որակվել է ինքնասպանություն, և վիճակագրությանը, որ այս ամիս բանակում արդեն 4 զոհ և 8 վիրավոր կա, ասաց, որ յուրաքանչյուր նման միջադեպ հետևանք է ինչ-որ բացթողման։

Նրա խոսքով՝ ոչ մարտական պայմաններում մահերի փաստերը շատ մտահոգիչ են, և պատճառն առկա մթնոլորտն է։

«Պատճառներն ակնհայտ հետևանք են զինվորական հրահանգավորման, զինվորական կարգապահության, ծառայության կազմակերպման, այդ թվում՝ նաև անձնակազմի հետ աշխատանքի բնագավառում առկա խնդիրների։ Չպետք է բավարարվել միայն նյութատեխնիկական պայմանների բարելավմամբ, մթնոլորտի ձևավորման համար բոլորովին այլ աշխատանք է պետք»,- շեշտեց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցը ևս դիմել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու համար, սակայն նրա թեկնածությունը չընդունվեց։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հանձնաժողովի կազմը, իրավապաշտպանը պատասխանեց. «Քանի որ արդեն եղած փաստ է, ես չեմ էլ ուզում դրան անդրադառնալ։ Արձանագրում ենք ընդամենը փաստը»։

Նրա խոսքով՝ մինչ այժմ ՀՀ որևէ Սահմանադրություն չի ապահովել իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը:

«Դրա համար բովանդակային տեսակետից սա պետք է լինի նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրության հիմքը տվել է ՀՀ քաղաքացին՝ թավշյա հեղափոխությամբ։ Ներկա Սահմանադրությամբ գործադիրն ունի անվերահսկելի լծակներ՝ ԱԱԾ, իրավապահ համակարգ, այս ամենին պետք է լուծում տրվի և պառլամենտական վերահսկողություն լինի»,- նշեց Սաքունցը։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ասում է՝ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները Սահմանդրական դատարանի շուրջ վիճակը հանգուցալուծելու համար է, իրավապաշտպանը հակադարձեց. «Նախկին իշխանությունը, իմ կարծիքով, ընդդիմություն չէ։ Իրենք անելիքի և ասելիքի ժամանակն ունեին, որը վատնեցին և վատնեցին նաև պետական ռեսուրսներն ու մեր ժամանակը։ Ինձ համար որևէ նշանակություն չունի նրանց ասածները։ Չեմ կարող ի սկզբանե դատողություն անել, մինչև չտեսնենք՝ իշխանությունն ինչ է առաջարկում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան վերջին օրերին սրված հակամարտությունը՝ Սաքունցն ասաց, որ հարցի քննարկումը պետք էր իրականացնել ոչ թե թեժ, այլ բացառապես հանդարտ պայմաններում, քանի որ այդպիսով շահարկումների հող է ստեղծվում, և ՍԴ լեգիտիմության բուն խնդիրը ստվերվում է։

«Պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու պարագայում նման շահարկման առիթ և նման արձագանքներ չէին կարող լինել։ Դա հիմնավորված փաստաթուղթ կլիներ, թե այդ պետության զավթման մեջ ինչ դեր են ունեցել ՍԴ-ն, դատական իշխանությունը»,- ասաց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցն այսօրվա գործող Սահմանադրությունը որակում է որպես պետության զավթումը Սահմանադրությամբ ամրագրող փաստաթուղթ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան