Հասարակությունը պետք է արդարադատության հարցում պատասխանատվություն զգա. ապաքաղաքական զրույց Հովհաննես Քոչարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է փաստաբան, իրավական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը: Նրա կարծիքով՝ օրենքները, որոնք ընդունվում են խորհրդարանների կողմից, պարտադիր պետք է հաշվի առնեն տվյալ հասարակության արժեհամակարգը, հակառակ դեպքում՝ չեն գործի:

Իսկ ինչպիսի՞ն է հայաստանյան հասարակության արժեհամակարգը: Պատասխանելով այս հարցին՝ հաղորդման հյուրը նշում է, որ հայաստանցիները, ընդհանուր առմամբ, ձգտում են եվրոպական արժեքներին, բայց մեր երկրում կա քաղաքակրթական մակարդակի հետ կապված խնդիր:

Ժողովրդավարական երկրում պետական համակարգի արդյունավետության առումով Հովհաննես Քոչարյանը կարևորում է հատկապես դատական համակարգի անկախությունը: Այդպիսի դատարանները կարողանում են զսպել գործադիր և օրենսդիր մարմինների հավակնությունները, որոնք զսպումների մեխանիզմի բացակայության պարագայում անպայման կդրսևորվեն՝ անկախ նրանից, թե ինչպես են ընտրվել այդ մարմինները:

Դատարանների անկախության ճանապարհներից մեկն է երդվյալների դատարաննների ստեղծումը: Ըստ իրավաբանի՝ այդպիսվ հասարակությունն իր վրա է վերցնում արդարադատության համար որոշակի պատասխանատվություն՝ մասնակցելով վիճահարույց քրեական գործերով վճիռների կայացմանը: Երդվյալների դատարանը կփոխի նաև դատախազների վարքագիծը: Այն դեպքերում, երբ դատարանում պարտության ռիսկը բարձր է, դատախազներն ավելի երկար են մտածում մեղադրական եզրակացությունը կազմելիս և ավելի շատ են հակված լինում նախադատական լուծումների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան