Ես եմ թիվ 1 պատասխան տվողը հանրությանը, թե ինչի էս մեկը սենց, էն մեկը՝ նենց․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես կարծում եմ՝ ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև»,- այս մասին «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» հարցրեց վարչապետը և ինքն էլ պատասխանեց.

«Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև։ Ես կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում արդարադատությունը շատերին հասկանալի չէ. իմ շփումների, քննարկումների արդյունքում հասկացել եմ, որ մենք ունենք արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Եվ այդ լեզուն ոչ միայն բարդ է, այլ երբեմն այդ բարդությունն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հենց իրավական տերմինոլոգիան և բարդ բառապաշարն են շատ ժամանակ հանրության համար անհասանելի դարձնում քննարկումները.

«Շատ ժամանակ հանրությունը ցանկանում է բացատրություններ ակնկալել և ստանալ, թե՝ ինչը՞-ինչո՞ւ-ինչպե՞ս, և այստեղից է հենց գուցե պատճառը, որ վակուում է առաջանում։ Հիմա մեր պրոբլեմն է, որ հանրությունը չի հասկանում այս կամ այն հարցի պատճառը»։

Անդրադառնալով դատական մարմինների անկախության խնդրին՝ վարչապետը նշեց՝ սա նույնպես ֆունդամենտալ խնդիր է.

«Ինչքա՞ն անկախ կարող է լինել դատական համակարգը ժողովրդից, սահմանադրից, ո՞րն է այդ անկախության մեխանիզմը։ Ի վերջո, ՀՀ-ում իշխանության միայն մի աղբյուր կա և այդ աղբյուրը ժողովուրդն է, հետևաբար ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա հասկանալ՝ ինչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպես են այդ ինստիտուտներն աշխատում, ինչ նպատակ են հետապնդում և ինչ արդյունք են գեներացնում: Սրանք հարցեր են, որոնց նույնպես պատասխան պիտի տրվի։ Ես կարծում եմ՝ ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև։ Այս ընթացքում ես միայն համոզվել եմ, որ այդ ճեղքը կախված է և կապված է նրա հետ, որ բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ սահմանադրական հանրաքվեների՝ պաշտոնապես արձանագրված արդյունքները ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս մասին է պարբերաբար ինքը խոսում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ներկայացնելիս.

«Սա շատ կարևոր նրբություն է. ես այստեղ ֆունդամենտալ խորը խնդիր եմ տեսնում նաև նրանում, որ ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապի խնդիր ունենք մենք։ Այստեղ նաև որոշակի ճեղքեր են առաջացել և այդ պրոբլեմներն առաջանում են, ձևավորվում այդ ճեղքերում: Սա հարց է, որի մասին մենք պետք է մտածենք: Քանի դեռ նման քննարկումների անհրաժեշտություն այս շեշտադրումներով կա և մենք այս քննարկումները իրականացնում ենք, դա վկայությունն է այն բանի մասին, որ մենք  չենք հասել այն կետին, որին ուզում էինք հասնել»,- ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ համաժողովին մասնակցում են նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։  Տարիներ շարունակ ամենախնդրահարույցներից մեկը համարվող արդարադատության ոլորտի խնդիրների վերհանմանը և բարեփոխումներին ուղղված լայնածավալ քննարկմանը հրավեր է ուղարկվել միայն Հանրային հեռուստաընկերությանը, «Արմենպրես» լրատվական գործակալությանը և «Ֆոտոլուր»-ին։ Ինչո՞ւ է սահմանափակվել այլ լրատվամիջոցների մասնակցությունը, Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը պատճառաբանում է՝ դահլիճն է փոքր եղել։ Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանի՝ մասնակիցների և հյուրերի թիվն ավելի քան 150 է եղել։

 

Ռոզա Վարդանյան