Հայաստանում այսօր բաց գործում են ֆաշիստական խմբեր. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Ժնևում կայացած Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության համաձայն՝ ԱԳ նախարարները զրուցել են մի քանի թեմաներից, մասնավորապես՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, ապագա կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների և տարրերի վերաբերյալ, ինչպես նաև կարգավորման գործընթացի ժամանակացույցի և օրակարգի շուրջ: Հաշվի առնելով թեմաների այս շրջանակը, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է գործընթացի ներկա փուլը:

– Նախ՝ ուզում եմ ասել, թե ինչով էր տարբերվում Ժնևի այս հանդիպումը նախորդ՝ Բրատիսլավայի հանդիպումից: Բրատիսլավայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ համանախագահող երկրների ԱԳ նախարարները հանդիպեցին Մնացականյանի և Մամեդյարովի հետ, հետո Զոհրաբ Մնացականյանը Մամեդյարովի հետ մոտավորապես 4 ժամ խոսեց, և այն ժամանակ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները ընդունեցին համատեղ հայտարարություն: Բայց այդ հայտարարության տակ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել: Իսկ հիմա Ձեր նշած հայտարարության տակ ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը, այսինքն՝ դա համատեղ հայտարարություն է, ինչը նշանակում է, որ մենք ավելի ուշադիր պետք է նայենք այս փաստաթղթին: Երկրորդ՝ եթե Բրատիսլավայում շուրջ 4 ժամ խոսեցին, այս 2 օրերի հանդիպումների ընթացքում՝ 12 ժամ: Ակնհայտ է, որ ավելի լայն, խորը քննարկում էր: Այսօր արդեն մենք կարող ենք ասել՝ հայկական կողմը պաշտոնապես սա ճանաչում է բանակցություն:

– Հիմա այս թեմաները, ըստ Ձեզ, ինչի՞ մասին են խոսում: ԱԳ նախարարները խոսել են սկզբունքների և տարրերի շուրջ, ենթադրաբար՝ սա Մադրիդյան փաստաթղթում բերված 3 սկզբունքները և 6 տարրերն են, որոնց մասին վարչապետն էր խոսել Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ինչպես նաև կարգավորման ժամանակացույցի և օրակարգի շուրջ:

– Այո՛, սկզբունքների մասին, բայց ես համոզված չեմ, որ այդ սկզբունքները կամ գլխավոր քայլերը նման կլինեն Մադրիդյան սկզբունքներին, քանի որ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները մաքսիմալ ուզում են չշոշափել, չկենտրոնանալ Մադրիդյան սկզբունքների վրա: Հայաստանի իշխանության մոտ կա կարծիք, որ Մադրիդյան սկզբունքներն այդքան էլ լավը չեն, նաև հասարակության մեջ շատ է քննադատվում: Եվ այստեղ կարող են լինել տարբերություններ: Այդ քայլերի մեջ նորություն կա՞, թե՞ ոչ, դժվար է ասել, ես միայն ուզում եմ ասել նորություններից մեկը, որը հստակ համոզված եմ՝ կա, կապված է վստահության մթնոլորտի հետ, նախապատրաստական աշխատանքների հետ, որ այն մթնոլորտը, որ կա մեր մեջ, մեր հասարակությունների ներսում, չի խրախուսում վստահություն ու չի խրախուսի լուծումը:

– Պարո՛ն Գրիգորյան, այս հայտարարության մեջ նոր բառի ենք հանդիպում՝ «կոնֆիդենցիալության սկզբունք». կողմերը հանձնառություն են ստանձնել պահպանել դա: Իշխանության քննադատները հիշեցին Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որտեղ նա բացահայտեց Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը: Գիտենք՝ այնտեղ 7 տարածքների հանձնման մասին է խոսք գնում: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այս հայտարարության մեջ մտել հենց այդ սկզբունքը:

– Նախ Դուք կարդացիք այն մասը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին ստորագրել, բայց մյուս մասը, որի մասին ասում եք, արեցին ՄԽ համանախագահող երկրները՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների: Դա շատ կարևոր տարբերություն է: Իմ կարծիքով՝ այդ բառը չի բխում մեր և այսօրվա իշխանությունների շահերից: Ոչ միայն չի բխում այն պատճառով, որ նոր իշխանություններն ավելի թափանցիկ ու բաց են, բացի այդ՝ չի բխում նաև իրենց շահերից, քանի որ այսօր գործող ծայրահեղական, ֆաշիստական խմբերը Հայաստանում դա «մատի փաթաթան» կդարձնեն ու իրենց ագրեսիվ կեցվածքով կշարունակեն հարվածել իշխանություններին: Ոչ թե քննադատել, այլ հարվածել, դրանք տարբեր բաներ են: Չմոռանանք, որ Հայաստանում այսօր գրեթե պաշտոնապես, բաց գործում են ֆաշիստական խմբեր: Շատերը չեն տարբերում ծայրահեղական խմբերին, ասենք՝ երբ մարդը դաժանաբար քննադատում է, այն խմբերից, որոնք թիրախավորում են կոնկրետ մարդկանց, կոնկրետ քաղաքական գործիչներին՝ ընդհուպ վարչապետին: Կոնկրետ թիրախավորում են, ատելությամբ են լցնում հասարակությանը և այլն: Հաշվի առնելով, որ, դժբախտաբար, այդ միտումները կան, դա պարտադրում է իշխանություններին լինել բաց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան