Այն կազմակերպությունը, որը մեքենաներ է նվիրաբերել Երևանի քաղաքապետարանին, այո՛, շինթույլտվություն ստացել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը «ԿամԱԶ»-ները նվեր է ընդունել «Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունից, և դա արել է շինթույլտվությունների …

