Որքանով է նպաստում կայունությանը զենքի վաճառքը Բաքվին և Երևանին

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվում է սպառազինությունների մրցավազքը՝ չնայած դիվանագիտական ակտիվ գործընթացի: Բաքուն և Երևանը բանակցում են՝ զուգահեռաբար հարստացնելով իրենց զինանոցը. գրում է VOA-ն:

Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություն մատակարարող կարևոր աղբյուրներից է Ռուսաստանը: Չնայած հակամարտող կողմերին զենք տրամադրելու քննադատությանը, Մոսկվան պնդում է՝ իր ռազմական համագործակցությունը նպաստում է խաղաղությանը և «ամբողջովին հաշվի է առնում այն հավասարակշռությունը, որը կարևոր է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»:

Վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վերապահումով է մոտենում այս պնդմանը: Չկան հիմքեր պնդելու համար, որ զենքի վաճառքը նվազեցնում է հակամարտության հավանականությունը, ասում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը:

«Քառօրյա պատերազմում ադրբեջանական կողմը վստահ էր, որ ռազմական առումով ավելի ուժեղ է, և այն փաստը, որ նրանք կիրառեցին նոր զինատեսակներ վկայում է, որ ավելի շատ զենատեսակների մատակարարումը չի կարող դրական դեր ունենալ»։

Իսկ ինչպիսի նպատակներ է հետապնդում ՌԴ՝ ակտիվորեն զինելով կողմերին: Ըստ վերլուծաբանների՝ Մոսկվամ ձգտում է այս միջոցով կախման մեջ պահել Բաքուն և Երևանը:

«Ռուսաստանն իր հավասարակշռության պահպանման քաղաքականությունը իրականացնում է Ադրբեջանի հետ համեմատած Հայաստանին ավելի քիչ սպառազինելու միջոցով, որպեսզի վերջինս կախված լինի ռուսական զսպման մեխանիզմներից»,- նշում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը:

«Ռուսաստանի տրամադրած ամեն տեսակի պաշտպանությունն ունի իր գինը: Եվ այդ գինը՝ կախվածությունն է»,- ընդգծում է Մերձակա Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի հաստատության վերլուծաբան Աննա Բորշևսկայան:

Բացի քաղաքական բաղադրիչից Ռուսաստանն այս հարցում հիմնվում է նաև տնտեսական շահի վրա, հատկապես Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության հարցում: Քաղաքագետ Էմիլ Սանամյանը պնդում է՝ կողմերին տրամադրելով տարբեր զինատեսակներ և հրթիռային համակարգեր, Մոսկվան ստիպում է նրանց նոր զենքեր գնել:

«Մոսկվայի համար Հայաստանին ռազմական ինքնաթիռներ վաճառելու որոշման առաջնային հիմքում ընկած է Ադրբեջանին դրդելը՝ ձեռք բերելու նույն ինքնաթիռներից»,- ընդգծում է Սանամյանը:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Կազլյարիչը սակայն առաջարկում է սահմանափակել ռազմական աջակցությունը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Դա վերևաբերվում է ոչ միայն Մոսկվային, այլև Միացյալ Նահանգներին:

«Հուսամ, որ ԱՄՆ ավելի զգուշորեն կմոտենա այս հարցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը Աֆղանստանի և այլ հարցերի շուրջ, որոնք կապված չեն հայ-ադրբեջանական հակամարտության հետ»։

Նախկին դեսպանի կոչը կարող է ակտուալ հնչել, հատկապես հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկլի խմբի համանախագահող երկրների վերջին հայտարարությունը Ժնևում կայացած ղարաբաղյան հացրի շուրջ բանակցություններից հետո, որտեղ միջնորդ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ ու Ֆրանսիան, վերահաստատել են իրենց հանձնառությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատման հարցում: