Եթե ուզում ենք ՀՀԿ-ի հետ գործակցածների հարցը լուծել, Թովմասյանով չպետք է ավարտվի. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավունքի ոգուց չի բխում առանց հանրաքվեի սահմանադրական փոփոխություններ անելը։ Այդ մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից մշակված օրենքի նախագծի մասին։

Ըստ այդմ, նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունները կարող են հաստատվել՝ առանց Սահմանադրական դատարան դիմելու։

Նախագծում նշված է, որ եթե ՍԴ-ն հավանություն չի տալիս սահմանադրական փոփոխությունների տեքստին, հարցի քննարկումը պետք է շարունակել, և Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Սիմոնյանը շեշտեց նաև, որ իրավունքի ոգուց չի բխում՝ առանց հանրաքվեի սահմանադրական փոփոխություններ անելը։ Եվ այս իրավիճակում, ըստ պատգամավորի՝ պարզ է դառնում, որ իշխանությունն անձերի խնդիր է ուզում լուծել՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտության մասին և փորձելով շրջանցել ՍԴ-ն՝ սահմանադրական փոփոխությունների ճանապարհին։ «Եթե ուզում ենք ՀՀԿ-ի հետ գործակցածների հարցը լուծել, Թովմասյանով չպետք է ավարտվի»,-շեշտեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան