Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Վերկառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության ներդրումային գագաթանժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել «Դոյչե բանկ» և «Գոլդման Սաքս» ընկերությունների ներդրումային և կորպորատիվ գծով կառավարիչ-տնօրենների հետ։ «Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև դրանց իրականացման համար նորարարական գործիքների կիրառման …

