ՍԴ անդամները լյուստրացիայի պետք է ենթարկվեն հեռացվելուց առաջ․ Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին՝ վերացնել քրեական հետապնդումը սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև՝ մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ և կարճել քրեական գործի վարույթը։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ եթե դատարանը մտադիր չէ իրավունք և օրենք խախտել, ապա քրեական գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հնարավորություն չկա։

Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք՝ դատարանում քննվում է հենց այդ գործը։ Միաժամանակ, տուժողներ են ճանաչված 10 զոհերի հարազատները։ Տիգրան Եգորյանից հետաքրքրվեցինք՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ու զոհերի առկայությունը պատճառահետևանքային ի՞նչ կապ ունեն:

«Սա շատ կարևոր հարց է։ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ ամբաստանյալի աթոռին հայտնված անձանց առաջադրված է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք։ Դրա հիմքում ընկած փաստերից բխում է, որ Մարտի 1-ի զոհերը հետևանք են սահմանադրական կարգի տապալման»,- ներկայացրեց Տիգրան Եգորյանը։

Սահմանադրական դատարանի թեմային գալով։ ՍԴ անդամները չօգտվեցին վաղ կենսաթոշակի օրենքից։ Հրայր Թովմասյանի աջակիցները նրանց հերոսացնում են՝ ասում են՝ դիմացան իշխանության ճնշմանը, պաշտպանեցին օրենքի բաստիոնը։ Տիգրան Եգորյանը այս մասով նշում է, որ սահմանադրական դատարանի անդամների վրա գործադրվել են այնպիսի ճնշումներ, որ օրենքի գործադրած հնարավորությունից ոչ ոք չօգտվի․ «Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վերջին ճնշումը հաջողությամբ պսակվեց։ Արդարության տեսանկյունից ամենաճիշտ ընթացքը ժողովրդի քվեով այս խմբին գնահատական տալն է»։

Տիգրան Եգորյանը հերքեց այն մեկնաբանությունները, թե ինքը հավակնություններ ունի դառնալ ՍԴ անդամ․ «Ես չունեմ նման հավակնություն և ունեմ պարտավորություններ, որոնք ինձ դա թույլ չեն տալիս՝ Մարտի 1-ի և այլ գործով։ Առայժմ նման հնարավորություն չի ընձեռված»։

Հարց ուղղեցինք Տիգրան Եգորյանին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ ՍԴ-ի հաջորդ կազմը՝ նոր ընտրվելիք դատավորները կգործեն ազատ և անկախ՝ քաղաքական իշխանությունից: «Երաշխիքներից մեկը թեկնածուների ընտրության մրցութային ընթացակարգն է։ Իշխանությունն այս ընթացքում այդ երաշխքիներն ավելի ընդգրկուն պետք է դարձնի, ձևավորի դատավորների և թեկնածուների անխոցելիությունն ապահովելու կապակցությամբ մի շարք օրենսդրական երաշխիքներ սահմանի, որոնց շրջանակում հնարավոր կլինի իրականացնել դատավորների խորքային ստուգում իրականացնել։ Սա պետք է անել այնպես, որ տարածվի այսօր գործող անդամների վրա, և պետք է փակվի այս հարցը՝ մասնակի լյուստրացիան օրենսդրության ուժով պետք է իրականացվի և մինչև պաշտոններից հեռանալը լյուստրացիա իրականացվի»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան