Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն օրինական համարելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքի քննությունը: Պաշտպանը նշեց, որ Մոսկվայի կլինիկական հիվանդանոցի կողմից տրված ախտորոշման համաձայն՝ Վահագն Հարությունյանը պետք է սրտի ամբողջական հետազոտության ենթարկվի և պետք է որոշվի նրան ստենտավորման …