Ռումինիայի խորհրդարանում Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերը դատապարտող հայտարարություն է ներկայացվել

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Փետրվարի 26-ին Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Սումգայիթյան կոտորածների 32-րդ և Բաքվի կոտորածերի 30-րդ տարելիցների կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել դատապարտող քաղաքական հայտարարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ավելի քան 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց խաղաղ ճանապարհով արտահայտել ինքնորոշման և ազատ ապրելու իր կամքն ու իրավունքը, որին ադրբեջանական իշխանությունները պատասխանեցին ամենասոսկալի դաժանություններով և կոտորածներով:

1988թ. փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեցին նախապես կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Օգտվելով ամենաթողությունից և գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանեցին ու խոշտանգեցին մի քանի տասնյակ հայերի, բռնությունների ենթարկեցին շուրջ 20 000 հայերի՝ թալանելով վերջիններիս ունեցվածքը:

Սումգայիթյան ջարդերին, 1990 թվականի հունվարին հաջորդեցին հայերի կոտորածները Բաքվում, որտեղ ազգությամբ հայ բնակչությունը ենթարկվեց կազմակերպված հարձակումների: Սպանվեցին հարյուրավոր հայեր՝ բացառապես ազգային պատկանելիության համար։ Ոչնչացման սպառնալիքի ներքո հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերի փաստերն արձանագրվել են մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդարանի կողմից (1988, 1990, 1991թթ. բանաձևերում), սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչս օրս հերքում են այս հանցագործությունները և խուսափում են պատասխանատվությունից: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձում են խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

Ադրբեջանի այս և այլ հայաշատ քաղաքներում տեղի ունեցած կոտորածները հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետն էին: Պատմության ընթացքում Բաքվում հայերի ջարդեր են տեղի ունեցել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների ձեռագիրը ատելության աստիճանով և կազմակերպվածությամբ նման էր Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության վայրագ ձեռագրին, և կարծես լինեին վերջինիս շարունակությունը:

Կարծում ենք, որ Սումգայիթում և Բաքվում նահատակված հայերի հիշատակը կարիք ունի միջազգային ճանաչման և հարգման: Մենք ոգեկոչում ենք Բաքվում և Սումգայիթում զոհված հայերի հիշատակը և դատապարտում ենք այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկել այդ սարսափելի ոճրագործությունների կազմակերպիչներին, այլև շարունակում են քողարկել և ժխտել դրանց իրականացումը: Մենք դատապարտում ենք նաև ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում, և վստահ ենք, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն առաջին քայլն է դրանց կրկնություններից խուսափելու համար»: