Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում շուկայի մասնակիցները զգուշացնում են, որ Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումները, որոնք ռուսական կարգավորող մարմինները, կոնյակի և հանքային ջրի օրինակով, վտանգավոր են համարել մարդկանց համար, մայիսի 22-ից կհանգեցնեն գների բարձրացման։ Ըստ նրանց՝ որոշ տեսակներ արդեն թանկացել են, գրում է The Moscow Times-ը։

Ըստ հրապարակման՝ «Ռոսսելխոզնադզորը» արգելքն արդարացնում է այն փաստով, որ հայ գործընկերների հավաստիացումներին հակառակ՝ ծաղիկների բեռներում շարունակում են հայտնաբերվել «կարանտինային առարկաներ»։ Ավելին, կառույցը ենթադրում է, որ ծաղիկները կարող են լինել ոչ թե հայկական, այլև այլ երկրներից, որտեղից դրանց ներմուծումն արգելված է։ Սա, հավանաբար, վերաբերում է Նիդերլանդներին, որտեղից «Ռոսսելխոզնադզորը» մասնակիորեն արգելել է ներմուծումը 2025 թվականի կեսերին (սերմերի և «տնկանյութի»)։

Հայաստանի միջոցով Նիդերլանդներից Ռուսաստան սածիլների, ծաղկամանային ծաղիկների և այլ տնկանյութի ներմուծման դեպքեր են եղել, սակայն դա շատ սահմանափակ մասշտաբով է եղել, նշել է ռուսական խոշոր մեծածախ ընկերության մենեջերը։

Այնուամենայնիվ, Հայաստանն ինքնին Ռուսաստան ծաղիկների զգալի մատակարար է, ուստի շուկայում ցանկացած մատակարարման սահմանափակում նկատելի կլինի, հավելել է նա։ Flowwow ծաղիկների և նվերների շուկայի գնահատականների համաձայն՝ Հայաստանին բաժին է ընկել  ծաղիկների շուկայի մոտավորապես 5%-ը՝ բնական արտահայտությամբ և 7%-ը՝ արժեքային առումով։

«Ռոսսելխոզնադզորը» ևս Հայաստանը դասում է Ռուսաստանի ծաղիկների խոշորագույն մատակարարների շարքին՝ Բելառուսի հետ միասին: Գործակալության տվյալներով՝ Հայաստանից ներմուծումը զգալիորեն աճել է անցյալ տարի և շարունակում է աճել այս տարի: Փաստացի, ծաղիկների մեծածախ ընկերության աշխատակցի խոսքով՝ Հայաստանի արտահանման ծավալը զիջում է միայն ծաղիկների երեք խոշորագույն արտահանողներին՝ Նիդերլանդներին, Էկվադորին և Կոլումբիային: Բացի այդ, լատինաամերիկյան այս երկու երկրներում ծաղկի ֆերմաների զգալի մասը նույնպես պատկանում է հոլանդական ընկերություններին, որոնք տեղափոխում են արտադրությունն այնտեղ՝ վարդերի համար ավելի բարենպաստ կլիմայի պատճառով:

Այսպիսով, մեծածախ առևտրով զբաղվող ընկերության աշխատակիցը կանխատեսում է, որ Հայաստանից ներմուծման սահմանափակումը կհանգեցնի որոշակի ծաղիկների՝ վարդերի, մեխակների և կակաչների գների կտրուկ աճի:

Արգելքի մասին հայտարարությունից մի քանի ժամ անց գներն արդեն բարձրացել են 5-7%-ով, ասել է մեկ այլ մեծածախ վաճառող: Նա անհանգստացած է՝Հայաստանից իր պատվիրած ծաղիկների մի բեռնատար այսօր առավոտից սպասում է սահմանին, և հարցն այն է՝ արդյո՞ք տեղ կհասնի մինչև կեսգիշեր:

«Հակառակ դեպքում՝ ամբողջ բեռը պետք է դուրս գրվի»,- նշել է նա:

Հայաստանի համար Ռուսաստան արտահանման արգելքը լուրջ հարված կլինի և կնվազեցնի գները։ Ռուսական շուկան մեծապես կարևոր է հայ ծաղիկ արտադրողների համար՝ կազմելով ծաղիկների արտահանման մինչև 90-95%-ը, ասել է փորձագետ Դմիտրի Տրեպոլսկին։ Երկրի խոշոր ֆերմերային տնտեսությունները հարմարվել են ռուսական շուկայի չափանիշներին և լոգիստիկային, նույնիսկ տոնական օրացույցին, հավելել է նա։

«Ամսական կտրվածքով՝ արտահանողների կորուստները կկազմեն 3,5-ից մինչև 4,5 միլիոն դոլար։ Հանրապետության փոքր տնտեսության համար, որտեղ ծաղկի բիզնեսը մեծապես սուբսիդավորվել է և զարգացել որպես բարձր տեխնոլոգիական ոլորտ, սա զգալի կորուստ է»,- կարծում է Տրեպոլսկին։

The Moscow Times-ն ընդգծում է, որ Հայաստանից ներմուծվող ապրանքների հետ կապված խախտումներ սկսեցին հայտնաբերվել այն բանից կարճ ժամանակ անց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի սկզբին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդավարություն է, և որ ինտերնետն արգելափակված չէ։

Դրանից հետո խախտումներ հայտնաբերվեցին Հայաստանից ներմուծված կոնյակի և «Ջերմուկ» հանքային ջրի մեջ։

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ մայիսի սկզբին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկիի  հակառուսական հայտարարություններին «չարձագանքելու» համար։ Մայիսի 20-ին էլ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է Երևանի կողմից սկսված, իբր, հակառուսական արշավի մասին, մինչդեռ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է, թե Հայաստանի իշխանությունները դիտավորյալ հեռանում են Ռուսաստանից և «ձեռնարկում ակնհայտորեն անբարյացակամ բնույթի գործողություններ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի