Հայաստանում արձանագրված հրդեհների գերակշիռ մասի պատճառը մարդկային գործոնն է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով ամռան ամիսներին արձանագրված հրդեհները, ասաց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ «Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում, հասկանալի է, որ պատճառը մարդու անփույթ վարմունքն …