Իսրայելում մեկ տարվա ընթացքում կանցկացվեն 3-րդ ընտրությունները

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Իսրայելում հաջորդ շաբաթ կանցկացվեն մեկ տարվա մեջ երրորդ ընտրությունները՝ հույսով, որ երրորդ փորձից ընտրողները երկիրը դուրս կբերեն քաղաքական փակուղուց: Եվ կրկին ուշադրության կենտրոնում վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ոմանց կարծիքով բևեռացված գործիչ լինելու հարցն է. գրում է Ամերիկայի ձայնը:

«Նրա կուսակցությունը և իր ճամբարից շատերը նրան տեսնում են որպես գրեթե անփոխարինելի գործիչ, մարդ, ով երկիրը զերծ է պահել տարածաշրջանում տարատեսակ սպառնալիքներից, և որ բացի նրանից գրեթե ոչ մեկին չեն պատկերացնում երկրի ղեկավարի պաշտոնում, որը շուրջ 11 տարի է ղեկավարել երկիրը։ Իսկ մյուս ճամբարում համարում են, որ նա, որպես առաջնորդ, այդ տարիների ընթացքում արդեն անցել է ընդունելի լինելու սահմանները։ Նրանք կենտրոնացել են այն փաստի վրա, որ վարչապետին մեղադրանք է առաջադրված և շուտով դատարանի առաջ կկանգնի կոռուպցիոն տարբեր հոդվածներով: Մեղադրյալներն էլ հենց Նեթանյահուի ճամբարից են»,-ասում է Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Դան Շափիրոն:

Ինչպես այս տարվա նախորդ երկու ընտրությունները, այս անգամ ևս ո՛չ Նեթանյահուն և նրա «Լիքուդ» կուսակցությունը, և ո՛չ նրա մրցակից Բենի Գանցը կարծես թե չեն կարողանա մեծամասնություն կազմել 120 հոգուց բաղկացած խորհրդարանում:

«Ըստ էության երեք ընտրություններն էլ մեկ անձի պատճառով են: Որովհետև, եթե Նեթանյահուն հեռանա, Գանցը և «Լիքուդ» կուսակցությունը կարող են կոալիցիոն կառավարություն ձևավորել մեկ շաբաթում»,-ասում է Ազագային անվտանգությոան ուսումնասիրությունների ինստիտուտից Յահուդա Բեն Մեյրը:

Թել Ավիվի համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները հիասթափված են քաղաքական փակուղուց:

«Մենք խրված ենք մի տեղում, որտեղից չենք կարողանու առաջ շարժվել: Կարծես շրջան լինի, որը երբեք չի ավատվում»,- ասում է թատերական բաժնի ուսանող Ավիշա Նամիրովսկին:

«Իմ ամենամեծ մտահոգությունը «Կապույտ և սպիտակ» դաշինքի ու «Լիքուդ» կուսակցության միջև տարբերությունը չէ: Ես մտահոգված եմ կառավարությունում ճշմարտության և ազնվության խնդրով, կառավարության գործունեությունը չպետք է կոռումպացված լինի»,- ասում է համալսարանի աշխատակից Յիցակ Զիմերմանը:

«Որպես արաբ, ինձ համար ամենակարևորն այստեղ ռասիզմին վերջ տալն է: Այստեղ արաբների նկատմամբ մեծ խտրականություն կա: Ես մարդ եմ, ով չի տարբերվում ոչ մեկից և ուզում եմ, որ ինձ այդպես էլ վերաբերվեն»,-ասում է ապագա բուժքույր Մադլեն Օթմանը:

Այդուհանդերձ հանրությունը կքվեարկի այս ընտրություններին, և Նեթանյահուի ճակատագիրը կորոշվի՝ կախված իրեն ուղղված կոռուպցիոն մեղադրանքների դատավարությունից, որը նախատեսվում է սկսել ընտրություններից երկու շաբաթ հետո: