Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի փոխտնօրենի պաշտոնում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ավետիսյանը: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նա շրջայց էր կատարել նաև «Արմենիա» միջազգային օդանավակայանի մաս կազմող «Շիրակ» օդանավակայանում: Փաշինյանին ուղեկցում էր Սերգեյ Ավետիսյանը: Factor.am-ի հարցին, …