Վիճաբանություն և ծեծկռտուք Վանաձորում. գործադրվել են հրազեն և սուր կտրող-ծակող գործիքներ

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 29-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց:

«Օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Վանաձորի Շիրակի խճուղուց հիվանդանոց են տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» ախտորոշումով՝ 48-ամյա տղամարդ, «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ աջից» ախտորոշումով՝ 26-ամյա և «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշումով՝ 24-ամյա երկու երիտասարդ։

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզի քննիչների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավտոմեքենայով ձայնային ազդանշան տալու շուրջ վիճաբանել են Վանաձորի երկու բնակիչներ: Նրանք պայմանավորվել են հանդիպել Շիրակի խճուղում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ տուժածներին վնասվածքները պատճառվել էին սուր կտրող-ծակող գործիքներով և որսորդական հրացանով։
Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին, ժամը 18.15-ին, որսորդական հրացանից կրակած 48-ամյա քաղաքացին ներկայացել է Լոռու մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: