ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, որտեղ տեղի է ունեցել «Հայաստանը՝ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց» խորագրով քննարկում լիտվացի առաջատար փորձագետների հետ: «Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ուրախ է լինել պաշտոնական այցով Վիլնյուսում, և իր համար …

