Բաքուն ՌԴ գլխավոր դատախազություն բողոքներ է ներկայացրել ռուսական ու հայկական ԶԼՄ-ների դեմ

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազին՝ բողոք ներկայացնելով «Ցարգրադ ԹԻՎԻ»-ի դեմ։ Բողոքի պատճառը փետրվարի 26-ին ռուսական այս հեռուստաալիքի կայքում հրապարակված Վլադիմիր Խոմյակովի՝ «Ռուսներ, մի՛ հեռացեք, մեզ պետք են ստրուկներ ու անբարոյականներ» հոդվածը, որը պատմում է 1990 թվականի հունվարին Բաքվում տիրող իրավիճակի, հայերի ջարդերի ու ռուսների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։ Ադրբեջանական կողմը հոդվածը վիրավորական ու անհարկի է  համարում:

«Այս կողմնակալ ու 1990թ. հունվարի 20-ի իրադարձությունները խեղաթյուրող հոդվածի հետ կապված՝ դեսպանը բողոքի նամակներ է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին ու Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովին։ Նամակներում արտահայտվել է ադրբեջանական կողմի վճռական բողոքը և ներկայացվել մեր երկրի դիրքորոշումն այս հարցում։ Նման հրապարակումները նպատակ են հետապնդում ատելություն սերմանել ադրբեջանցի և ռուս ժողովուրդների միջև»,- նշվում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը բողոքով ՌԴ գլխավոր դատախազին դիմել է ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ գլխավոր դատախազությանն ուղղված դիմումից մի քանի օր հետո։

Հիշեցնենք, որ ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ում փետրվարի 24-ին  ադրբեջանցի գրող Լև Ասկերովի՝ «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել ու ինչպե՞ս եղել» հայատյաց հոդվածի հրապարակումից հետո է ՀՀ դեսպանը դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազություն։ Ադրբեջանն այս ամենից բավական անհանգստացած է ու մոբիլիզացնում է ուժերը՝ ամեն կերպ օգնելու «Նեզավիսիմայա գազետա»-ին։

Ի դեպ՝ Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևն իր հերթին է դիմել գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրելով ապահովել հոդվածի հեղինակ Լև Ասկերովի անվտանգությունը՝ պաշտպանելով հայկական սփյուռքից ու դիվանագիտական կորպուսից։

Նշենք, որ  ռուսական լրատվամիջոցի դեմ բողոքից զատ՝ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը դիմել է գլխավոր դատախազություն՝ հայկական yerkramas.org կայքը փակելու խնդրանքով։ Գլխավոր դատախազին դիմումը ներկայացվել է Մոսկվայի շրջանի ադրբեջանցիների շրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Իբրահիմովի անունից: Դիմումի մեջ նշվում է, որ հայկական կայքը բազմազգ ՌԴ-ում զբաղվում է ծայրահեղական գործունեությամբ և օգտագործում է Գարեգին Նժդեհի՝ «Մի օր էլ չպիտի լինի առանց թուրքի հետ պայքարի» կարգախոսը։

««Ռոսկոմնադզորի» պատասխանում նշվում է, որ դեռ 2016թ. Կրասնոդարի Պերվոմայսկի շրջանային դատարանը yerkramas.org-ի լիզենզիան չեղարկել է, և հիմա այն չկա համառուսական գրանցման ծառայությունում։ Չնայած դրան՝ yerkramas.org-ը շարունակում է իր գործունեությունը, կայքի մուտքն արգելափակված չէ։ Դրա համար Ձեզ խնդրում ենք դիտարկել այս հարցը»,- նշվում է դիմումի մեջ։

Ռուսաստանի գլխավոր դատախազը դեռևս որևէ կերպ չի արձագանքել ադրբեջանցիների բողոք-դիմումներին։

Էմմա Չոբանյան