Նախկին հանձնաժողովականների նշանակումը հանրությունն ընկալում է որպես ընտրակեղծարարության համար բարենպաստ պայմանների նախապատրաստում. «Անկախ դիտորդ»

Լուրեր

04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարություն է տարածել տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումների մասի:

«2020 թ․ ապրիլի 5-ին առաջին անգամ կիրառվող «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, և տարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: Հանձնաժողովի անդամների թափուր տեղերը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով համալրում են տարածքային ընտրական հանձնաժողովները։

‼️Թեև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքն այս հարցը որևէ կերպ չի կարգավորում, այնուամենայնիվ, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամների ընդգրկումն իրականացվեց Հանրաքվեի որևէ կողմ կամ դրանց աջակից կուսակցությունների կողմից, որն ըստ էության ընկալվեց որպես այդ կողմի պաշտոնական սատարում։

Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակված շուրջ 14000 անդամներից 8470-ը ԱԺ նախկին խմբակցությունների կողմից ընդգրկված էին 2018թ․ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների հանձնաժողովների կազմում։ Նախկինում տեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված անդամների նշանակումը «ԱՅՈ», «ՈՉ» կամ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրության մոտ ընկալվում է որպես ընտրակեղծարարության համար բարենպաստ պայմանների նախապատրաստում։ Նախկինում գրանցված համատարած ընտրախախտումները, որոնք հիմնականում տեղի էին ունենում հանձնաժողովների անդամների թողտվությամբ, և այդ ընտրախախտումների պատշաճ քննության բացակայությունը փաստացի ստեղծել են մի իրավիճակ, երբ իրավական առումով հանձնաժողովների նախկին անդամների նշանակումը իրավաչափ է (բացառությամբ եթե այդ անձինք մեղավոր են ճանաչվել ընտրական հանցագործություններում, զրկվել են ընտրական իրավունքից և ի պաշտոնե զրկված են հանձնաժողովում ընդգրկվելու իրավունքից), սակայն հանրային ընկալման մակարդակում այս նշանակումները և նշանակման ոչ թափանցիկ գործընթացը նվազեցնում են ընտրական վարչարարության նկատմամբ հանրային վստահությունը։ Այս իրավիճակում կրկնակի կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրաքվեի գործընթացի առավել պատշաճ կազմակերպումը և մտահոգություն առաջացնող նշանակումների վերաբերյալ պարզաբանումների հրապարակումը։
Ընտրական բարեփոխումների տրամաբանությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը պետք է ներառեն ընտրական վարչարարության այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք կապահովեն ընտրական հանձնաժողովների մասնագիտական և անկախ գործունեությունը՝ ապահովելով ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների իրապես անկողմնակալ գործունեությունը։

Ի դեպ,
Հանրաքվեի կազմակերպման գործընթացը կարգավորվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով։
ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ թեև ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները ձևավորվում են Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների կողմից, սակայն հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը (ԸՕ հոդված 38) և հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին (ԸՕ հոդված 39):
Ընտրական օրենսգրքի հոդված 41-ը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովներում չեն կարող ընդգրկվել ընտրական գործընթացներին վերաբերող հանցագործությունների՝, դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև մի շարք պաշտոններում կամ ծառայությանը գտնվող անձինք։ Հարկ է նշել, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց հրապարակվող տվյալներից հնարավոր չէ, պարզել, թե արդյոք պահպանվում են այս հոդվածով նշված սահմանափակումները։
‼️ Գծապատկերում բերված թվական տվյալներում հնարավոր են աննշան շեղումներ, քանի որ և 2018թ և 2020 թվականների ՏԸՀ անդամների ցանկերում կային կրկնություններ, որոնցից ոչ բոլորն էր հնարավոր նույնականացնել։