Սահմանադրական փոփոխության հարցով հանրաքվեին ընդառաջ՝ թե՛ դիտորդական կազմակերպությունները, թե՛ Հայ ազգային կոնգրեսն ահազանգում են, որ հանձնաժողովներում ընդգրկվում են նախկինում ընտրակեղծիքների մաս կազմած անձինք։ ՀԱԿ-ը, օրինակ, իշխանությանը մեղադրում է հանրաքվեի նախապատրաստման փուլում բազում թերությունների ու ձախողումների մեջ, հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության ծառայություններ մատուցած անձինք նշանակվել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը …

