Սերժ Սարգսյանը Բրյուսելում սխալ տեղեկություններ է փոխանցել ՀՀ-ի մասին. հետևանքները ծանր կլինեն. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, սկսենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումներից: Գիտենք, որ նա քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի, և նրա նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն էր ընտրվել: Բայց պաշտպանական կողմին, փաստորեն, հաջողվել է որոշ ժամանակով երկրից դուրս գալու թույլտվություն ստանալ: Ինչպե՞ս եք գնահատում նրա հանդիպումները Եվրամիության՝ ամենաբարձր մակարդակով պաշտոնյաների հետ:

– Նախ՝ ուզում եմ այդ հարցն այլ տեսանկյունից դիտարկել. հիմա հասկանալի է, չէ՞, ինչքան կարևոր է դատական ինստիտուտների բարեփոխումը: Այդ ո՞ր դատավորն է այդ որոշումն ընդունել, ո՞ր դատավորն է փոխել այդ խափանման միջոցը: Փաստորեն, Սերժ Սարգսյանին արգելվում էր Հայաստանից դուրս գալ, և ինչ-որ դատավոր պարտականություն է ստանձնել ու ազատել Սերժ Սարգսյանին այդ պարտավորությունից:

Խոսքը ժամանակավոր թույլտվության մասին է:

– Նշանակություն չունի: Դա, իրոք, նշանակում է, որ դատական ինստիտուտների հարցը լուրջ է, ուրեմն այս հանրաքվեի ժամանակ ժողովուրդը պետք է «Այո՛» ասի, որպեսզի սկսենք փոխել դատական ինստիտուտները, որ ավելի զգույշ որոշումներ ընդունեն, որ տասն անգամ չափեն-ձևեն, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի պատճառներով ազատ թողնեն, որ մարդիկ դուրս գան երկրից, այն էլ՝ երրորդ նախագահի կարգավիճակ ունեցող մարդուն, որն այս անգամ էլ լրջագույն հանդիպումներ է ունեցել և, մեղմ ասած, սխալ տվյալներ է տարածել Հայաստանի մասին: Նույնիսկ կարճ հաղորդումներից, որ կան այդ հանդիպումների վերաբերյալ, պարզ երևում է, որ նոր իշխանություններին որակել են որպես պոպուլիստ, որ, իբրև թե, Հայաստանում սահմանադրական կարգ է խախտվում, ոտնահարվում: Կներեք, դուք պետք է Սահմանադրությունը լեգիտիմ, օրինական ընդունեիք, որ հետո ասեիք՝ այս Սահմանադրությունը չի կարելի ոտնահարել: Գիտեք՝ լուրջ բան է, որ նախկին պաշտոնյաները տարածում են լուրեր, որոնք, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Ինձ շատ մտահոգում է այս փաստը, հետևանքները ծանր կլինեն նաև այսօրվա իշխանությունների համար, քանի որ եթե այնտեղ լուրեր են տարածում, որ Հայաստանում սահմանադրական կարգը ոտնահարվում է նոր իշխանությունների կողմից, որ  ինչ-որ քաղբանտարկյալներ կան, ապա ի՞նչ փողերի, ի՞նչ ներդրումների մասին կարող է խոսք լինել, պարզ է, որ ներդրողը, նույնիսկ ունենալով սխալ ինֆորմացիա, չի համարձակվի գալ մեր երկիր: Այստեղ պատասխանատվության պահ է, և սա նորից հուշում է, որ դատական ինստիտուտների բարեփոխումները պետք է սկսվեն, ուրեմն տեղին է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն, և մեր քաղաքացիներին կոչ եմ անում «Այո՛» ասել, որպեսզի սկսենք դատական ինստիտուտների բարեփոխումները:

Դուք էլ նշեցիք, որ Սերժ Սարգսյանը ԵՄ բարձրաստիճան ղեկավարության հետ է հանդիպել և ինչոր տեղեկություններ փոխանցել: Եվրոպացի պաշտոնյաների կողմից նման բարձր մակարդակով Սերժ  Սարգսյանին ընդունելն ի՞նչ մեսիջ է՝ գործող իշխանություններին ուղղված:

-Չ եմ կարծում, թե դա ինչ-որ հատուկ մեսիջ է: Հանրապետականներն օգտագործում են իրենց հին կապերը, 25 տարի զավթել էին իշխանությունը և իշխել, ու հիմա իրենց հին կապերն են օգտագործում: Բայց գործող իշխանություններին բազմիցս ասել ենք՝ անպայման տվե՛ք քաղաքական գնահատական: Եթե նրանք ժամանակին տային քաղաքական գնահատական, չէին էլ համարձակվի այսպիսի հանդիպումների գնալ ու տարածել իրենց բավական սուբյեկտիվ կարծիքը: Բայց քանի որ քաղաքական գնահատական չի տրվել, եվրոպացիները, օրինակ՝ ինձ, հանդիպումների ժամանակ ասում են՝ մենք հավատում ենք ձեզ, տեսնում ենք նաև դրականը, բայց այդ կուսակցությունը գրանցված է, նախկին իշխող կուսկցությունն է, ի՞նչ եք ուզում մեզանից, մենք իրենց հետ հանդիպում ենք, իրենց կարծիքն էլ լսում ենք: Իսկ եթե գնահատական տրվեր, որ նրանք ոտնահարել են Սահմանադրությունը, որ կեղծել են իրենց ժամանակվա բոլոր ընտրությունները, որ իրենք բռնություն են կիրառել և՛ Մարտի 1-ին, և՛ այլ ժամանակահատվածներում, այսինքն՝ եթե քաղաքական գնահատական տրվեր, այդ դեպքում կհասկանային՝ ում հետ գործ ունեն: Ես ողջունում եմ նոր իշխանությունների վերջին քայլերը՝ և՛ հանրաքվեի հետ կապված, և՛ լուրջ փոփոխություններ են արվում օրենսդրական դաշտում, նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծվեց, բայց անպայման զուգահեռ պետք է քաղաքական գնահատական տալ, որ մեր գործընկերները՝ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքացիական հասարակության գործընկերները՝ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, իմանան՝ ում հետ գործ ունեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան