Ադրբեջանական թանգարանում քարտեզի վրա հայկական անվանումներն Ալիևի վրդովմունքն են առաջացրել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թովուզում մասնակցել է պատմական-երկրագիտական թանգարանի բացմանը։ Ուսումնասիրելով պատին կախված քարտեզները, Ալիևը դժգոհություն է հայտնել դրանց վրա նշված պատմական անուններից և քարտեզների ժամանակագրության բացակայությունից։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Նրան պատասխանել են, որ քարտեզները տրամադրել է Մշակույթի նախարարությունը։ «Մշակույթի նախարարությու՞նը։ Նշված են հին անվանումներ, ինչպես՝ Սիսիանը։ Այն ժամանած Սիսիան անվանումը չի եղել, հետո ինչ-որ մեկն այն հորինել է։ Ադրբեջանի ներկայիս տարածքի վրա նշված չէ ոչ մի պատմական անվանում՝ բացի Մինգյաչևիրից, չնայած՝ Բարդան, Գաբալան և Նախիջևանը մերն հին քաղաքներն են եղել։ Դրա համար հարցնում եմ՝ քարտեզները ո՞ր դարի են»,- ասել է Ալիևը։

Նրան նաև դուր չի եկել, որ քարտեզի վրա նշված չի եղել Աղվանքը, այն դեպքում, երբ մեծատառերով նշված է եղել հայկական լեռնաշխարհի Ուրարտու նահանգը։ «Թանգարանը ցուցանմուշներով եք լցնում և մտածում, որ այդքանով գործն ավարտվե՞ց։ Ավելին՝ սա երեխաների համար նախատեսված սենյակ է․ ի՞նչ կլինի, եթե երեխան գա և հարցնի՝ ի՞նչ է սա, ու՞ր է իմ հայրենիքը, ու՞ր են իմ հին քաղաքները։ Դրա փոխարեն Ուրարտուն ենք տեսնում»,- ասել է նա։

Ալիևը թանգարանի աշխատակիցներին կարգադրել է կապ հաստատել Մշակույթի նախարարության հետ և անել այնպես, որ քարտեզները ճշգրիտ լինեն և դրանց վրա տարեթվեր նշված լինեն։