«Այո»-ում մեկ «ընտրակեղծարարի» են գտել, «Ոչ»-ը ոչինչ չի բացառում, ՀԱԿ-ը կոչ է անում սթափվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
28.03.2026 | 17:04
Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում
Բոլորը

Չնայած փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը, այնուամենայնիվ, մինչ օրս ո՛չ «Այո»-ն, ո՛չ էլ «Ոչ»-ը ակտիվ քարոզարշավի չեն անցել։

Փոխարենը հանձնաժողովների կազմերն են համալրել, ինչը դարձել է քննադատությունների առիթ:

Երեկ նախ հայտարարություն տարածեց «Անկախ դիտորդ» դաշինքը, որտեղ նշված էր. «Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակված շուրջ 14.000 անդամներից 8.470-ը ԱԺ նախկին խմբակցությունների կողմից ընդգրկված էին 2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների հանձնաժողովների կազմում։ Նախկինում տեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված անդամների նշանակումը «ԱՅՈ», «ՈՉ» կամ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրության մոտ ընկալվում է որպես ընտրակեղծարարության համար բարենպաստ պայմանների նախապատրաստում»։

Թեմային անդրադարձել է նաև «Այո»-ին սատարող ՀԱԿ-ը: Նրանք մտահոգված են, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով:

«Հանձնաժողովներում ձևավորվել է մեծամասնություն, որտեղ ընտրակեղածարար «Ոչ»-ի ճամբարը ունի ջախջախիչ մեծամասնություն՝ 5-ը 2-ի դեմ: Սա արդեն իսկ խայտառակություն է»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա հիշեցնում է, որ նոր իշխանությունները խոստացել էին փոխել Ընտրական օրենսգիրքը, սակայն խոստումն անկատար մնաց։ Լևոն Զուրաբյանը շեշտում է, որ 2018-ի ընտրություններից հետո պետք է հստակ քայլեր կատարվեին ընտրական ցուցակները մաքրելու, ընտրակեղծարարներին բացահայտելու ուղղությամբ. «Ամենամեծ պրոբլեմներից, որ մենք ունենք երկրում, ընտրակեղծարար համակարգն է, նաև այն հանգամանքը, որ ընտրական ցուցակները մաքրված չեն»:

Լևոն Զուրաբյանը պնդում է՝ իրավիճակը բավականին լուրջ է, և իշխանություններին սթափվելու կոչ է անում։

«Այո»-ի շտաբից, մինչդեռ, պնդում են՝ իրենք հանձնաժողովականների ցուցակները ստուգել են, մաքրել ընտրակեղծարարներից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ իրեն հաճախ են դիմում մարդիկ, որոնք ժամանակին ՀՀԿ-ի կողմից նշանակվել են հանձաժողովների անդամներ, բայց, ասում է, նրանք խոստովանում են, որ դա գաղափարի համար չի եղել:

«Այո»-ի շտաբից նաև տեղեկացանք, որ վաղվանից անցնելու են ակտիվ քարոզարշավի։

Ինչ վերաբերվում է «Ոչ»-ի շտաբին, նրանք 99 տոկոսով լրացրել են իրենց տեղերը տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Երեկ կարծիք հնչեց, թե «Ոչ»-ը խաբեց իշխանություններին, նախապես ասաց, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընդգրկվել են նրանց հանձնաժողովներում: Ի պատասխան այս պնդմանը՝ Factor.am-ի հետ զրույցում «Ոչ»-ի շտաբից Արսեն Բաբայանն ասաց՝ տարօրինակ է, երբ ասում են, թե խաբել է «Ոչ»-ը. «Մենք ի սկզբանե, առաջին օրից ասում էինք՝ հարթակ ենք ստեղծում բոլորի համար, որ «Այո»-ից տարբերվող կարծիք ունեցողները կարող են ներառվել, դրա մեջ են ներառվում նաև հանձնաժողովների անդամները»։

Պնդումներին, թե հանձնաժողովականների մեջ մեծ թիվ են կազմում ընտրակեղծարարները, Բաբայանն արձագանքում է, եթե կան նման փաստական տվյալներ, ապա դրանով պիտի զբաղվեն իրավապահները, մնացածը համարում է քաղաքական հայտարարություններ։

Factor.am հարցին էլ՝ բացառո՞ւմ է, որ կարող են լինել նախկին իշխանության ներկայացուցիչներ կամ «ընտրակեղծարարներ» հանձնաժողովականների կազմում, որոնք «Ոչ»-ին արջի ծառայություն մատուցեն, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ ուզում բացառել, որովհետև Ձեր նշածը կրկին քաղաքական դաշտում է, հանձնաժողովականները ներգրավված են ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմից։ Դուք բացառո՞ւմ եք, որ «Այո»-ի կողմից կարող են նման բաներ լինել: Ես չեմ բացառում»։

Անդրադառնալով պնդումներին, թե «Ոչ»-ի նպատակը ընտրություններն ապալեգիտիմացնելն է, Բաբայանը հիշեցրեց, որ արդյունքները բողոքարկելու իրավունք իրենք չունեն, դա ԱԺ խմբակցությունների դաշտում է:

Շուրջ մեկ ամսից պարզ կդառնան հանրաքվեի արդյունքներն ու դրանց թափանցիկությունը։ Ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացիները կորոշեն՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու մյուս վեց անդամները կշարունակե՞ն պաշտոնավարել, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան