ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում …

