Հայկ Գևորգյանը հերքում է Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի խոսքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
Բոլորը

Ես աջակցության կարիք երբևէ չեմ ունեցել, չունեմ, չեմ ունենալու երբեք։ Ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Վստրեչի Ապեր անվամբ հայտնի Արամ Վարդանյանի հայտարարությանը, թե ինքը ժամանակին օգնել է Հայկ Գևորգյանին և Նիկոլ Փաշինյանին, երբ վերջիններս եղել են անազատության մեջ։

«Ինձ հետ կապված որևէ խնդիր չի եղել, նա ասել է, որ ինձ հեռախոս են փոխանցել, բայց չի եղել նման բան։ Ես հեռախոս չեմ տեսել, դրա կարիքը չեմ էլ ունեցել, փաստաբանս, ով եղել է Վահե Գրիգորյանը, արագ կազմակերպել է այդ ամենը»,- շեշտեց պատգամավորը։

Անդրադառնալով լրագրող Գոհար Վեզիրյանի գրառանը՝ Գևորգյանը ևս մեկ անգամ հերքեց տեղեկությունը, թե իրեն հեռախոս են տվել։ Հայկ Գևորգյանի խոսքով՝ ինքը երբեք որևէ առնչություն չի ունեցել Վստրեչի Ապերի հետ, անգամ չի տեսել նրա դեմքը և չի հասկանում, թե ինչու է նա նման հայտարարություն անում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան