Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկումից հետո, 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում նշած մարզաձևի կազմակերպումն ու անցկացումը իր վրա է վերցրել միջազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարի կազմակերպման խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն Լոզանում օրերս անցկացված ՄՕԿ-ի համաժողովում հայտարարել է, որ օլիմպիական խաղերին կմասնակցի 100 մարզուհի / հինգ քաշային կարգում / և 189 մարզիկ / ութ քաշային կարգում /: Նրանց …

