Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմել է Արսեն Թորոսյանին՝ իր պաշտպանյալի բուժումն արտերկրում կազմակերպելու խնդրով. դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ նշելով, որ իր պաշտպանյալին արտերկրում բուժում է անհրաժեշտ։ Դիմումի օրինակը դատավոր Մնացական Մարտիրոսյանը ստացել է նախօրեին։ Այս մասին այսօր հայտարարեց դատավորը Մանվել Գրիգորյանի գործով հերթական նիստի ժամանակ։

Դատական նիստը հետաձգվեց՝ մեղադրյալի չներկայանալու պատճառով: Մանվել Գրիգորյանը չէր կարողացել դատարան ներկայանալ, քանի որ, ըստ նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի, հիվանդանոցում է և նրան միացված են սարքավորումներ, որոնց առկայության պայմաններում նրա տեղափոխումը տեխնիկապես հնարավոր չէ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 7-ին:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ բժշկական էպիկրիզներով արձանագրվում է, որ հիվանդությունների աճ է գրանցվել։ Պաշտպանի խոսքով՝ ժամանակին Գրիգորյանին բուժած ֆրանսիացի բժիշկը տվել է մասնագիտական կարծիք առ այն, որ նրա բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից, նրա առողջական վիճակը հաշվի առնելով՝ Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1.5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածներով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: