Factor.am-ի հարցազրույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ – Պարո՛ն նախարար, Դուք կառավարում եք միանգամից չորս ոլորտի աշխատանք՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի։ Եթե փորձենք թվերի լեզվով ամփոփել կատարված աշխատանքը, տեսանելի ի՞նչ արդյունքներ եք կարողացել ապահովել: – Իրականում բոլոր ոլորտներում արդյունքներ արձանագրել ենք։ Մինչև երկու տասնյակ նախակրթարաններ ենք հիմնել, «Նախադպրոցական կրթության մասին» …

