Ոստիկանները ցուցմունք են տվել՝ «Օրբելյանը շեֆի սանիկն ա, գալը մի գրանցեք». Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սահմանադրական դատարանը, ըստ էության, հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության մյուս ճյուղերին էլ զրկում է համանման գործառույթներից։ Այս մասին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում Սահմանադրական դատարանում, Օրբելյանը բազմիցս ելումուտ է արել ՍԴ, և նրա ելումուտը չի արձանագրվել սահմանված կարգով։ Փաստի առիթով հետաքննություն սկսվեց, ոստիկաններին հարցրին՝ այս մարդը որ գնացել-եկել է, ինչո՞ւ չի արձանագրվել։ Ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք։ Փաստորեն, ստացվել է, որ Սահմանադրական դատարանի նախագահը, դատարանի անդամը շփվել է գործով շահառուի հետ և այնպես է արել, որ այդ շփումը «դե յուրե» չարձանագրվի։ Հիմա այստեղ ի՞նչ պետք է տեղի ունենար։ Պետք է գոնե այս հիմքով ՍԴ-ն կարգապահական վարույթ հարուցեր, կանչեր, հասկանար, այստեղ խնդիր կա՞, թե՞ չէ, բայց ՍԴ-ն որևէ ռեակցիա այս իրավիճակին չտվեց»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։