2018 թվականին ժողովուրդը մերժեց գործադիր իշխանությանը, մերժեց օրենսդիր իշխանությանը, հիմա մերժում է դատական իշխանությանը: Այս մասին ասաց «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում հրավիրված հանրահավաքին միացած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Եվ հայտնվել են մարդիկ, որոնք ասում են՝ ժողովուրդը չի մերժում: Գործող իշխանությունն էլ ասում է, որպեսզի ճշտենք՝ ժողովուրդը մերժում է, թե՝ ոչ, հարցը …

