«Դալմա Գարդեն Մոլ»-ը՝ աղբահանության վճարների պարտավորությունների մասին.  պարզաբանում

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Դալմա Գարդեն Մոլ»-ից արձագանքել են Factor.am-ի «Նախկին ու ներկա օլիգարխների ընկերությունները չեն վճարում աղբի վարձը․ 220,000 դոլարի պարտք է կուտակվել» հրապարակմանը:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցված պաշտոնական տվյալները՝  հրապարակել էինք, որ 31 մլն դրամի (31,241,904) կամ 65.000 դոլարի աղբի չվճարված պարտք ունի Ծիծեռնակաբերդի խճ. 3 հասցեում գործունեություն ծավալող տնտեսվարողը: Այստեղ տեղակայված է Երևանի ամենամեծ մոլերից մեկը՝ «Դալմա Գարդեն Մոլը»: Այս կենտրոնը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին:

«Դալմա Գարդեն Մոլ»-ից պարզաբանել են, որ «Դալմա Գարդեն մոլը» սեփականության իրավունքով պատկանում է Դալմա Ինվեստ ՍՊԸ-ին, որը  չունի որևէ չկատարված պարտավորություն աղբահանության վճարների մասով, վերջինս ժամանակին եւ պատշաճ կարգով կատարում է  համապատասխան վճարումները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դալմա Ինվեստ ՍՊԸ-ն հանդիսանում է առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ և «Դալմա Գարդեն մոլի» տարածքը հիմնականում հանձնված է վարձակալության տարբեր տնտեսվարող սյուբեկտների, նրանք են օգտագործում տվյալ տարածքները, նրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին և ինքնուրույն սուբյեկտ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ աղբահանության մասով»,- նշված է ընկերության կողմից տրամադրված պարզաբանման մեջ:

Միաժամանակ փոխանցել են, որ ՍՊԸ-ն տեղեկատվություն չունի տնտեսվարողների չկատարված պարտավորությունների վերաբերյալ: