Միլան-Երևան չվերթի ուղևորներից որևէ մեկը չի հոսպիտալացվել

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Այսօր՝ ժամը՝ 13։10-ին Իտալիայի Միլան քաղաքից ժամանած օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել։ Քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Միլան—Երևան չվերթով շուրջ 42 ուղևոր է Հայաստան ժամանել։

«Նրանք առանձին ճանապարհով են անցել, որպեսզի մնացած ուղևորների հետ շփումը քիչ լինի»,- ասաց Ստեփան Փայասլյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Միլան-Երևանիշ չվերթից հետո հոսպիտալացման դեպք չեն ունեցել։

«Կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ Ուղևորների նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է»,- ասաց նա։

Factor.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ արտաքին գոծերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ ԱԳՆ խոսնակը նշեց, որ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մշտապես կապի մեջ է Իտալիայում գտնվող քաղաքացիների հետ:

«Դեսպանության հետ կապ է հաստատել Հայաստանի 200 քաղաքացի։ Նրանց կողմից Հայաստան վերադարձի հետ կապված խնդիրներ դեռևս չեն բարձրաձայնվել, որպեսզի դիտարկվեն այլ սցենարներ։ Հայաստանի քաղաքացիները կարողանում են բնականոն վերադառնալ։ Հետևաբար, մենք այժմ աշխատում ենք նրանց բնականոն վերադարձը կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր առավոտյան հայտարարություն է տաարծել, որով ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան։ Պատճառը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումն է։

Նելլի Մելքոնյան