Դատախազ Վահե Դոլմազյանն այսօր դատարանում միջնորդեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը վերանայել: Պաշտպանական կողմը միացավ դատախազի միջնորդությանը: Նշենք որ արտահերթ նիստ հրավիրվել էր հենց Դատախազության կողմից՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը: Դեռևս երեկ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք որտեղ է մինչ հիմա: …

