Ձգտելու ենք միջազգային խաղացողներին բերել Հայաստան։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա անելիքների մասին։ Factor.am-ի հարցին, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ արտերկրում հաջողված հայեր են դիմել իրեն՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար և ընթացք չի տրվել, Արշակյանը չբացառեց դա և ասաց, …

