2019 թվականին ԱՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունն ուղղված է եղել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Նրա խոսքով՝ Արցախի …

