Վաշինգտոնում առաջին անգամ ցուցադրվել է Տաթևի վանական համալիրի մանրակերտը և 15-16-րդ դարերի հայկական խաչքարի կրկնօրինակը

Լուրեր

27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 7-ին Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում առաջին անգամ ցուցադրվել է Տաթևի վանական համալիրի մանրակերտը և Տաթևի թանգարանային հատվածում գտնվող 15-16-րդ դարերի հայկական խաչքարի կրկնօրինակը:

«Ցուցանմուշները թանգարանին նվիրաբերել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը  և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ՝ «ՏաԹևեր» ճոպանողու  կառուցման և «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկի 10-ամյակին ընդառաջ:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է Հայաստանի 9-րդ դարի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը հանդիսացող Տաթևի վանական համալիրի վերականգնումը: Մշակութային ժառանգության պահպանումը IDeA հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է, որի մասին են վկայում հիմնադրամի 150-ից ավելի ծրագրերը՝ միտված մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգմանը Հայաստանում և հայկական աշխարհում:

Նվիրաբերված գործերը կդառնան Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում Տաթևի վանական համալիրը ներկայացնող մշտական ցուցանմուշներ։ Դրանք  ներկայացված են լինելու նաև ««Աստվածաշունչ». Հայաստանը և Սուրբ Գիրքը» խորագրով մեծ ցուցահանդեսին՝ 2021 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. մարտ ամիսը: Ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայաստանին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիր:

«Տաթևի վանական համալիրն ունենալու է առանձնահատուկ դեր ««Աստվածաշունչ». Հայաստանը և Սուրբ Գիրքը»  խորագրով ցուցահանդեսին: Հուսով ենք՝ ցուցահանդեսի այցելուները կոգեշնչվեն և ցանկություն կհայտնեն այցելելու տեսարժան վայրերով հարուստ պատմական Տաթև: Սա կլինի առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը Հայաստանի և Աստվածաշնչի մասին, որն առանձնահատուկ կերպով կշեշտադրի ամերիկահայերի և սփյուռքի կապը Սուրբ Գրքի հետ:  Այն կլինի նաև մինչ օրս տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ցուցահանդեսը Հայաստանի մասին և կներառի բազմաթիվ արտեֆակտներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել արտերկրում»,- ասաց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համադրող Ջեֆրի Քլոհան:

Այցելուները կծանոթանան հայերեն Աստվածաշնչին, հայ եկեղեցու պատմությանը, ծիսակատարություններին և պատարագին,  հայոց լեզվին և այբուբենին, հայ եկեղեցական արվեստին և մշակութային ժառանգությանը, Հայոց ցեղասպանության, հայերի ազգային ինքնության վերականգնման և վերածննդի պատմությանը՝  անբաժանելիորեն կապված Աստվածաշնչի հետ:

Ցուցահանդեսը կանդրադառնա նաև աստվածաշնչյան թեմաներից մեկին՝ «Ջրհեղեղից հետո. մարդկությանը տրված երկրորդ հնարավորությանը» և Նոյյան տապանի պատմությանը բիբլիական Արարատ լեռան վրա:  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallengе համաշխարհային շարժման հիմքում նույնպես Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, #AraratChallenge նախաձեռնությունը կոչ է անում համատեղ ջանքերով այսօր էլ երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Վաշինգտոնում կայանալիք ցուցահանդեսը ներկայացնելու է հայերին, աշխարհին և ամբողջ մարդկությանը տրված երկրորդ հնարավորության խորհուրդը»,- ասված է հաղորդագրությունում: