Իշխանություն չունենալով՝ փողոցային քաղաքականացված խուլիգանությամբ են փորձում խոչընդոտել․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ-ԵՄ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի նախորդ իշխանության կողմից։ Համաձայնագիրը, ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, պետք է լրացներ այն ձախողումը, որն արձանգրվել էր 2013 սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը «մեկ գիշերվա ընթացքում մոսկովյան հանդիպումից հետո» հայտարարեց, որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, հակառակը, ստորագրելու է Մաքսային միության պայմանագիրը:

«Դա շոկ առաջացրեց։ Ըստ էության, Ասոցացման համաձայնագրի դեմ սահմանափակող գործոն հանդիսացան ներքին ռեսուրսների ոչ պատշաճ պատրաստված լինելը։ Ուկրաինան կարողացավ հաղթահարել այդ մարտահրավերը: Ստորագրելը միայն ոչինչ չի նշանակում, պետք է կարողանալ նաև իրականացնել բարեփոխումները՝ ինստիտուտները հզորացնել»,- ասաց Արթուր Սաքունցը։

Նա նշեց, որ նախկին իշխանության մոտեցումը հետևյալն էր՝ փող՝ ոչնչի դիմաց. «Այն մարդիկ, որոնք այսօր շահագրգռված են, որ տապալվի, այն ժամանակ հանգիստ էին՝ լավ իմանալով, որ իշխանությունը տապալելու է։ Այսօր իշխանություն չունենալով փորձում են փողոցային քաղաքականացված խուլիգանությամբ խոչընդոտել»։

Նշենք, որ այսօր տրվեց «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը՝ հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի մեկնարկը։ Այն իրականացնում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը»՝ Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան