Արտանիշ թերակղզում առաջին անգամ շարունակական պեղումներ են իրականացվում

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Սևանի հյուսիսում գտնվող Արտանիշ թերակղզում շարունակական պեղումներ առաջին անգամ են իրականացվում։ Երկրաբանների հետ իրականացրել ենք երկրաքիմիական հետազոտություններ՝ պարզելու համար, թե հողի մեջ բնականից դուրս ինչ այլ էլեմենտներ կան։ Հետազոտությունները կատարել ենք առանց պեղելու։ Հայկական հնագիտության մեջ դա նորություն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արտանիշի պեղումների մասնակից, հնագետ Մարիամ Ամիրյանը։

«Մեթոդը փորձարկելու համար ընտրել ենք երկու դամբարանադաշտ, որոնք գտնվում են իրարից տարբեր տեղերում․ Արտանիշ 23 և Արտանիշ 29։ Ամենահետաքրքիր նյութերը պեղվել են Արտանիշ 29-ից, որը թվագրվում է ք.ա 8-6-րդ դարեր»,- ասաց նա։

Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի խոսքով էլ՝ հետազոտությունները սկսվել են դեռ 2019 թվականից, և արդեն 14 ամբողջական գանգ են հավաքել։ Դրանցից երեքը մանկական են։

«Այս տարի ընդլայնելու ենք կազմը, մեզ միանալու են նաև մեր գերմանացի գործընկերները, երկրաքիմիկոսներ, երկրաֆիզիկոսներ, հնագետներ։ Պեղելու ենք նաև բնակատեղիներ, որպեսզի տեսնենք դամբարանի և բնակատեղիի հարաբերակցությունը։ Կարծում եմ՝ ավելի հետաքրքիր պատկեր կունենանք»,- եզրափակեց նա։