Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփում է վերջին վեց-յոթ ամիսների խորհրդարանական աշխատանքները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է, ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեկնարկել է իրենց աշխատանքի ակտիվ շրջանը: «Արդեն պատրաստ է այն անձանց ցուցակը, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողով»,- …